Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանը կշարունակի ուրանի հարստացումը, սակայն միջուկային զենքի ստեղծում օրակարգում չկա. Այաթոլլահ Խամենեի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը կշարունակի ուրանի հարստացումը, սակայն միջուկային զենքի մշակում օրակարգում չկա, հաղորդում է Mehr-ը։

Նա միաժամանակ մերժել է ԱՄՆ ներկայիս կառավարության հետ բանակցությունների կոչերը։

Այաթոլլահ Խամենեին դիմել է ազգին՝ Սուրբ պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ, որը նշում է Իրանի ժողովրդի դիմադրությսնը բախված իրաքյան Բաասական ռեժիմի ներխուժման 45-ամյակը։

Իր հեռուստատեսային ելույթի սկզբում առաջնորդը հայտարարել է, որ կկենտրոնանա իրանցի ազգի միասնության, ուրանի հարստացման և Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վրա։ Նա մատնանշել է հունիսին թշնամու կողմից երկրին պարտադրված վերջին 12-օրյա պատերազմը՝ հայտարարելով, որ ագրեսորների նպատակն էր տապալել իսլամական կարգը։ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանի միասնությունը խափանել է ազգը պառակտելու և իսլամական կարգը տապալելու թշնամու դավադրությունը։ Նա նշել է, որ 12-օրյա պատերազմից ամիսներ անց երկիրը շարունակում է պահպանել իր միասնությունը։

Ուրանի հարստացման վերաբերյալ այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանը և մյուս կողմը՝ արևմտյան երկրները, հարստացման հարցում տարաձայնություններ ունեն։

Նա միաժամանակ պարզաբանել է, որ ուրանի հարստացումը կիրառություն ունի տարբեր ոլորտներում, մասնավորապես գյուղատնտեսության, արդյունաբերության, սննդի, շրջակա միջավայրի պաշտպանությունան և բնական պաշարների պահպանման մեջ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի բնագավառում։

Ըստ առաջնորդի՝ Իրանն ունի բարձր հարստացված ուրան արտադրելու կարողություն, միևնույն ժամանակ միջուկային զենքի մշակում օրակարգում չկա։ Առաջնորդը նշել է, որ իրանական որոշ միջուկային օբյեկտների ռմբակոծումը չի կարող խանգարել Իրանին հարստացնել ուրանը, քանի որ դրա արտադրությունը դարձել է տեղական գիտություն։ Նա հավելել է, որ Իրանն ունի տասնյակ, նույնիսկ հարյուրավոր հարստացման մասնագետներ։

«Իրանը չի ենթարկվել ճնշմանը և ապագայում էլ չի անի դա»,- ընդգծել է այաթոլլահ Խամենեին։

ԱՄՆ կառավարության հետ բանակցությունները ոչ մի կերպ օգուտ չեն բերի Իրանին, նշել է Գերագույն առաջնորդը։

Նա նշել է, որ այս պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցություններն Իրանի համար վնասակար կլինեն։

Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ ամերիկացիները չափազանց պահանջներ են ներկայացրել բանակցությունների համար, այդ թվում՝ հրաժարվել ուրանի հարստացումից և հրթիռներից, ինչն Իսլամական Հանրապետության մասին նրանց տգիտության արդյունք է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ