Մեսին շնորհավորել է Դեմբելեին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին շնորհավորել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 28-ամյա եզրային հարձակվող Ուսման Դեմբելեին առաջին անգամ «Ոսկե գնդակի» արժանանալու առթիվ։
Մեսին ու Դեմբելեն ակումբակիցներ են եղել «Բարսելոնայում»։
«Անհավանական Ուսման։ Շնորհավորում եմ։ Ես շատ ուրախ եմ։ Դու արժանի ես դրան»,- Դեմբելեի ինստագրամյան էջի մեկնաբանության բաժնում գրել է Մեսին։
Արգենտինացին «Ոսկե գնդակի» արժանացել է 8 անգամ եւ ռեկորդակիր է։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



