Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարտվեց պատերազմում, թուլացրեց երկիրը և դեռ դիմանում է. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

360.ru–ն «Պարտվեց պատերազմում, թուլացրեց երկիրը և դեռ դիմանում է. Փաշինյան–երևույթը իմպիչմենտի եզրին է» վերնագրով հոդվածում գրում է, որ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը պատրաստել է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ։ Վարչապետը մեղադրվում է ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը սպառնալու, լայնածավալ կոռուպցիայի և շատ ավելինի մեջ։ Ամփոփելով՝ ընդդիմությունը կարծում է, որ Փաշինյանը վտանգի է ենթարկել երկրի ապագան։ Բայց իրականում նա ամենևին էլ այդքան պարզ դեմք չէ, ինչքան երևում է։

Իրականում հնարավո՞ր է իմպիչմենտը։ Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հնարավորությունները գնահատելիս կարևոր է հաշվի առնել, որ նրա մասին երկրից դուրս պատկերացումները մեծապես տարբերվում են երկրի ներսում եղածներից, կարծում է քաղաքագետ Դանիլա Գուրեևը։ Այո, նա, անկասկած, հսկայական պատասխանատվություն է կրում երկրի զինված ուժերի թուլացման համար, ինչը հանգեցրեց Ադրբեջանի հետ զինված հակամարտության աղետալի արդյունքի։ Բացի այդ, նրա անընդհատ մանևրները Ռուսաստանի ու եվրոպացիների, ամերիկացիների և թուրքերի միջև, ի վերջո, երկիրը հասցրել են այնտեղ, որտեղ է այն հիմա, և իրավիճակը այդքան էլ վարդագույն չէ։

Իրականում Փաշինյանը Հայաստանում ավելի մեծ աջակցություն է վայելում, քան ընդդիմությունը, կարծում է քաղաքագետ Յուրի Սվետովը։ Ընդդիմությունը պարզապես բարձրաձայն հայտարարություններ է անում, բայց իրական իշխանություն չունի։ «Եկեղեցու ձերբակալված ներկայացուցիչները բանտում են։ Գործարար Կարապետյանը բանտում է։ Բողոքի ցույցեր եղան, բայց դրանք ոչնչի չհանգեցրին։ Բացի այդ, առանց ժողովրդական աջակցության Փաշինյանը չէր կարողանա լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, ստորագրել խաղաղության պայմանագիրը և այլն։ Եվ նա դա անում է հետևողականորեն», - նշել է Սվետովը։ Մասնագետը նաև հիշատակել է Երևանի ջանքերը՝ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, Եվրոպային միանալու ծրագրերը և ՆԱՏՕ-ի հետ վարժանքները։ «Սրանք այն բաներն են, որոնք Հայաստանին տանում են այն նույն ճանապարհով, որը մի ժամանակ ընտրել էր Վրաստանը և գնում էր դրանով։ Սակայն Վրաստանում եղան հակընդդեմ ուժեր, ինչպես իշխող կուսակցությունը, մինչդեռ Հայաստանում այդպես չէ», - պնդել է Սվետովը՝ նաև կասկած հայտնելով, որ ընդդիմությունն ունի վարչապետի պաշտոնի համար որևէ կենսունակ թեկնածու։ Դա պայմանավորված է նրանով, որ բոլոր նախորդ առաջնորդները իրենց ապագան կառուցել են Ղարաբաղյան հարցի լուծման վրա։ Սակայն այժմ այդ էջը շրջված է։

«Կներեք, բայց այդ ամենը անցյալում է, ուստի նոր առաջնորդ չկա։ Եվ այսպես, նրանք կխոսեն, կզրուցեն, և ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա։ Փաշինյանը կշարունակի իր քաղաքականությունը, նա երկու անգամ ընտրվել է, - հիշեցրել է 360.ru-ի զրուցակից քաղաքագետը,– մինչդեռ ընդդիմադիր ուժերը խոսում են, բայց գրավիչ գաղափարներ չունեն, բացի «Փաշինյանին հեռացնենք» կարգախոսից»։ Հայ հասարակության զգալի մասը՝ հատկապես երիտասարդները, նրա կարծիքով, բացարձակապես չեն հետաքրքրվում պատմության, հայ հասարակության ծագման կամ Ռուսաստանի հետ դարավոր հարաբերությունների մասին խոսակցություններով։ Նրանց համար միևնույնն է։ Նրանք ուզում են ինչ-որ այլ բան։ Իհարկե, այդ նոր իդեալները պարտադրվում են դրսից, բայց դրանք համապատասխանում են հայ երիտասարդությանը։

Ի՞նչն է ամենակարևորը Եվրոպայի համար Անդրկովկասում։ Իհարկե, ԵՄ-ն չի ցանկանում Հայաստանը մտցնել իր կազմ, բայց անհրաժեշտության դեպքում կպաշտպանի Փաշինյանին, վստահ է Սվետովը։ Բայց դա չի նշանակում, որ նա է եվրոպացիների համար իդեալական հայ վարչապետը, չնայած ճիշտ ուղու վրա է։ «Նրանց համար գլխավորն այն է, որ Հայաստանը հեռանա Ռուսաստանից։ Դա այն է, ինչին նրանք փորձում են հասնել։ Եվ մենք դա մշտապես ենք տեսել Կովկասում։ Նախ՝ Վրաստանը հեռացավ Ռուսաստանից, չնայած հիմա մի փոքր ավելի խելամիտ են այնտեղ գործում։ Նաև Ադրբեջանն է այժմ այդպես գործում։ Սրանք հետևողական քայլեր են՝ ուղղված Անդրկովկասը Ռուսաստանից անջատելուն», - ասել է Սվետովը։

Գուրեևը ևս նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանով՝ միայն որպես Ռուսաստանի թուլացման տարր, ոչ ավելին։ ԵՄ անդամակցության կամ նմանատիպ բանի մասին խոսք չկա։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ դժվար է Փաշինյանին անվանել լիովին արևմտամետ քաղաքական գործիչ։ Փաշինյանը արևմտամետ քաղաքական գործիչ չէ բառի բուն իմաստով, որովհետև արևմտամետը պարզապես կհեռացներ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից, այլ կարգախոսներ առաջ կքաշեր: Իսկ Փաշինյանը փորձում է խաղալ «երկու կողմ» խաղը, ճիշտ է՝ բավականին անհաջող։ «Եվ այդ համատեքստում նա այնպիսի թեկնածու է, որը մի կողմից՝ Ռուսաստանում չի ընկալվում ո՛չ շատ դրական, ո՛չ էլ շատ բացասական, մյուս կողմից՝ մոտավորապես նույն կերպ է ընկալվում Եվրոպայում։ Եվրոպան նրան ավելի շատ ընկալում է որպես միջանկյալ փուլ», - համոզված է Գուրեևը։

Ցավոք, հայ հասարակությունում այժմ կա հակառուսական, նույնիսկ ռուսաֆոբ դիսկուրս Ռուսական Կայսրության, ապա Խորհրդային Միության «դարավոր ճնշման» մասին, չնայած իրականում երկու դեպքում էլ նրանք աներևակայելի լավ են ապրել։ Ենթադրենք, որ Փաշինյանը հեռանում է։ Գուրեևի խոսքով, եթե ներկայիս վարչապետին փոխարինի ավելի ռուսամետ քաղաքական գործիչ, դա, իհարկե, կլինի առավելություն և՛ երկրի, և՛ Ռուսաստանի համար։ Հայաստանի համար այդ առավելությունը նշանակում է, որ արտաքին քաղաքական սպառնալիքների դեմ Երևանի միակ իսկապես լուրջ դաշնակիցը կմնա Ռուսաստանը, իսկ Ռուսաստանի համար՝ այն, որ հետխորհրդային տարածքի առնվազն այդ թևը պակաս խնդրահարույց կլինի։

Եթե վարչապետի աթոռը զբաղեցնի ավելի արևմտամետ քաղաքական գործիչ, որը խոսելով այն մասին, թե ինչպես են «չար մոսկվացիները պատմության ընթացքում ճնշել աղքատ հայերին», դուրս կգա տարբեր միավորումներից, կփակի Ռուսաստանի ռազմաբազան և կփորձի խթանել եվրոպական ինտեգրացիան: Բայց դա լավ չի ավարտվի Երևանի համար։ «Որովհետև, եթե Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը լիովին խզվեն, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը երկար ժամանակ անգործ չեն մնա, և այդ դեպքում ոչ ոք չի փրկի Հայաստանը», - զգուշացրել է Գուրեևը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան12-ամյա տղան խաղահրապարակում դանակահարել է մի երեխայի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցՖուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Բուռն քննարկումներ Չալաբյանի կալանքի շուրջԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱղմկահարույց զարգացումներ «Շանգրի Լա»-ի շուրջԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածելՆոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Ընտրիր տնակներից մեկը և իմացիր՝ ինչ անակնկալ է քեզ սպասվում մոտ ապագայումՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում