Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գոռն իմ առաջարկով համաձայնեց Լեոյին ընտրել այս դերի համար». Ռաֆայել Երանոսյանը՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոկտեմբերի 9-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր ֆիլմը՝ «Mallորվածը»։ Այն ընտանեկան ժանրի ֆիլմ է, որը, ըստ ստեղծագործական խմբի, հանդիսատեսին ամանորյա տրամադրություն կհաղորդի դեռևս տոնական օրերից շատ առաջ։

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը լսարանին հայտնի է կատակերգական և ընտանեկան ժանրի ֆիլմերով, որոնք մեծ մասսայականություն են վայելում: Նրա աշխատանքներից են՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով», «Ազնիվ գողերը», «Սևազգեստ կանայք» և այլն:

«Mallորվածը» ֆիլմում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը, Լեո Մկրտչյանը և այլք:

Նախագիծը դեռ պրեմիերայից առաջ մեծ քննարկումներ է առաջացրել։ Շատերը համեմատել են այն լեգենդար «Տանը մենակ» ֆիլմի հետ՝ ենթադրելով, թե «Mallորվածը» դրա ռիմեյքն է։ Սակայն ստեղծողները շեշտում են՝ հիմքում օրիգինալ սցենար է։

Tert.am Life-ը ֆիլմի բովանդակության և նկարահանման ընթացքի մասին զրուցել է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ, ով մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկին։

 Գաղափարն ու սցենարը

«Երեխան մնում է մոլում, գողերը գալիս են գողություն անելու… Հեծանիվ չենք հայտնագործել, բայց շատ սիրուն, ամանորյա ընտանեկան կինո է ստացվել։ Առաջարկը ստացա Գոռ Կիրակոսյանի կողմից։ Մտահղացումը Գարիկ Սեփխանյանինը և Գրիգոր Դանիելյանինն էր, ապա այս ամենին միացավ նաև Գոռը։ Արդյունքում՝ սցենարը գրեցին Գոռ Կիրակոսյանը և Նարեկ Մարգարյանը («Armcomedy»):

 Ի դեպ, երբ դեռ աշխատում էինք սցենարի վրա և հայտնի չէր՝ ովքեր պետք է նկարահանվեն, Գոռն ասաց՝ ուզում ենք կինո նկարել։ Իմ սովորության համաձայն պատասխանեցի՝ «էս կինոն չի վաճառվելու»։ Հետո ասաց, որ ես էլ եմ խաղալու, ես էլ ավելացրի՝ «ուրեմն՝ կվաճառվի»,– կատակելով պատմեց դերասանը։

Կերպարի մասին

«Մարմնավորում եմ գողերից մեկին՝ Եզնիկին, ում ֆիլմում Եղնիկ են ասում, քանի որ խաղավարներից գողանում է եղնիկի զգեստը։ Կերպարս մի քիչ հիմարիկ է, կատակային, բայց հետաքրքիր։ Նկարահանումները տեղի ունեցան «Դալմա Գարդեն Մոլում»՝ գիշերային ժամերին՝ 22:00-ից մինչև առավոտյան 10:00: Թեև բարդ գրաֆիկ էր, բայց արդյունքը շատ լավ ստացվեց»։

Լեոյի մասնակցությունը

«Շնորհակալ եմ Գոռին, որ իմ առաջարկով համաձայնեց Լեոյին նկատի ունենալ այս դերի համար: Կար հարց՝ արդյո՞ք նա կկարողանա խաղալ։ Ու արդյունքում՝ Լեոն կարողացավ: Շատ էներգիա ու կրակ ունի։ Երբեմն Գոռը նույնիսկ ասում էր՝ «Լեո, մի քիչ զուսպ»։ Դժվար էր, բայց այդ էներգիան ֆիլմին շատ բան տվեց»։

Մթնոլորտն ու աշխատանքը

«Իմ կյանքում ամեն ինչ պատահական է լինում, ու հենց դա է ինձ երջանկացնում։ Նկարահանումների ընթացքում բոլորս շատ նվիրված էինք։ Ձմեռ էր, սառնամանիք, գիշերային նկարահանումներ, բայց բոլորը սիրով ու էնտուզիազմով աշխատում էին, որ ամեն բան հասցնենք»։

Ինչ սպասի հանդիսատեսը

«Թող սպասեն հետաքրքիր ընտանեկան իրավիճակների։ Բոլորս էլ կարող ենք հայտնվել նման իրավիճակներում։ Սա գեղեցիկ ֆիլմ է, որը հանդիսատեսի համար դառնալու է նախատոնական նվեր»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր Կամենդատյան