Պաշտպանության նախարարը խոսել է ԶՈՒ-ում աշխատավարձերի բարձրացման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Զինված ուժերում յուրաքանչյուր զինծառայողի աշխատավարձի փոփոխություն իրականացվում է երկրում վարվող աշխատավարձերի ընդհանուր քաղաքականության շրջանակում: ԵՊՀ-ում դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀպաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը՝ պատասխանելով Զինված ուժերում աշխատավարձերի բարձրացման հնարավորության վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին:
«Բայց քանի որ զինվորականների առաջ առանձնահատուկ պայմաններ են դրված, նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:
Նախարարը մանրամասնեց, որ խոսքն այն զինվորականների մասին է, ովքեր վտանգավոր ծառայություն են իրականացնում սահմանին և, ընդհանուր առմամբ, այն զինվորականների, ովքեր իրենց ծառայության ընթացքում առնչվում են վտանգավոր դեպքերի հետ:



