Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղեցկության 7 ֆրանսիական գաղտնիք

ԼԱՅՖ

Համաձայնեք, որ գործնականում ցանկացած ֆրանսուհի, անկախ տարիքից, կարող է հպարտանալ իր բնատուր գեղեցկությամբ: Մենք չենք ուզում ասել, որ, օրինակ, ամերիկուհիները, ասիացի կամ աֆրիկացի կանայք ավելի վատ տեսք ունեն: Պարզապես վերջիններից ավելի շատ ժամանակ և միջոցներ են պահանջվում, որպեսզի պահպանեն գեղեցկությունը:

Փաստ է, որ բոլոր կանայք ցանկանում են լինել անկրկնելի գեղեցիկ: Դրա համար մենք պատրաստ ենք ժամերով կանգնել հայելու առջև՝ կատարելագործելով մեր կերպարը: Որպեսզի թեթևանան ձեր ամենօրյա ջանքերը, առաջարկում ենք ծանոթանալ գեղեցկության գաղտնիքների ֆրանսիական մի քանի յուրահատուկ գաղտնիքների:

Ամեն շաբաթ օգտագործեք դեմքի համար նախատեսված դիմակներ

Ի տարբերություն մեր կանանց, ովքեր չափազանց զբաղված են իրենց առօրյա հոգսերով, ֆրանսուհիները սիրում են իրենցով զբաղվել: Այդ իսկ պատճառով՝ նրանք միշտ ժամանակ են գտնում դեմքին պարբերաբար բնական դիմակներ դնելու համար, որոնք օգնում են, որ մաշկը դառնա ավելի երիտասարդ, հարթ և շողացող:

600x580

Կերեք առողջ սնունդ

Թեև յուրաքանչյուր կին գիտե ճիշտ սնվելու անառարկելի օգտակարության մասին, սակայն քչերն են հետևում ճիշտ սննդակարգին: Ուստի, որպեսզի մաշկն առողջանա, մեզանից շատերը ստիպված է լինում հետևել ամենատարբեր, երբեմն, անտանելի դիետաների:

Իսկ ահա ֆրանսուհիները մանկուց վարժված են ճիշտ սնվելուն, չչարաշահելուն, միայն առոջղ սնունդ ընդունելուն: Պատահական չէ, որ նրանց գերակշիռ մասն ունի բարետես, ձիգ կազմվածք: Ցանկանո՞ւմ եք լինել նրանց նման: Այդ դեպքում աշխատեք ընդունել միայն առողջ սնունդ:

Գլուխն ամեն օր մի լվացեք

Ֆրանսուհիներն առանձնապես ջանքեր չեն թափում իրենց մազերի խնամքի առումով: Նրանք ամեն օր չէ, որ լվանում են մազերը և աշխատում են հնարավորինս հազվադեպ օգտագործել կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև՝ մազերի արդուկներ և այլ հարդարող սարքավորումներ: Հավատացեք, որքն քիչ դուք «տանջեք» ձեր մազերը, այդքան առողջ ու գեղեցիք կլինեն դրանք:

600x580

Մոռացեք ծանր դիմահարդարման մասին

Ծանր դիմահարդարանքը միշտ էլ լավ չէ: Այն փակում է ծակոտիները, ինչն իր հերթին հանգեցնում է պզուկների առաջացման: Ֆրանսուհիների մեծ մասը հիմք չի օգտագործում, գերադասելով մաքուր մաշկը՝ տուշի, շրթներկի կամ դիմափոշու թեթև երանգով: Լավ տեսք ունենալու համար նրանց շատ կոսմետիկա հարկավոր չէ: Հավատացեք, ինքներդ էլ կարող եք լավ տեսք ունենալ առանց ծանր դիմահարդարման:

600x580

Օծանելիք և դեզադորանտ օգտագործեք ամեն օր

Այս խորհուրդը կարող է տարօրինակ թվալ, այդուհանդերձ, շատ կանայք երբեմն-երբեմն մոռանում են օծանելիքի մասին, ինչը կոպիտ սխալ է: Բազմաթիվ ցնցող բույրեր կան, որոնք կարող են հրաշալի կերպով համապատասխանել ձեր բնական գեղեցկությանը: Ֆրանսուհիները պաշտում են օծանելիքը և գտնում, որ յուրաքանչյուրը պետք է գտնի իր համապատասխան յուրահատուկ բույրը:

Ցույց մի տվեք ավելին, քան պետք է

Ֆրանսուհիներտը սիրում են գեղեցիկ հագուստ, բայց, դրա հետ մեկտեղ, չեն սիրում չափից դուրս ցուցադրել մարմնի մերկ հարվածներ, հատկապես՝ աշխատավայրում։

Իհարկե, դա բոլորովին էլ չի նշանակում, որ մշտապես պետք է ջինսեր, երկար կիսաշրջազգեստներ կամ երկար թևքերով վերնաշապիկ կրել։ Սակայն, եթե դուք պատրաստվում եք կարճ կիսաշրջազգեստ հագնել, ապա հետևեք, որ ձեր վերնազգեստը չափից դուրս բաց չլինի։

600x580

Կրեք նվազագույն զարդեղեն

Մենք չենք բացառում, որ ցանկացած որկերչական աշխատանք կարող է աննկարագրելի տեսք ունենալ, սակայն ոչ բոլոր կանանց վրա։ Եթե ցանկանում եք համապատասխանել գեղեցկության ֆրանսիական կանոններին, կրեք միայն նվազագույն անհրաժեշտ զարդեր, օրինակ, ականջողեր և ապարանջան։ Չարժե ամեն օր զանգվածեց զարդեղեն կրել։

Ֆրանսուհի կանայք կատարյալ չեն, սակայն նրանք, իրոք, գեղեցիկ և կանացի տեսք ունեն։ Հնարավոր է կարիք չկա, որ դուք հետևեք բացարձակապես բոլոր կանոններին, որպեսզի ընդգծեք ձեր բնական գեղեցկությունը, այդուհանդերձ, կարծում ենք, որ վեր նշվածներից ձեզ ինչ որ բան անպայման պետք կգա։

ԱԱ-2026. Կանադան ու Բոսնիա-Հերցեգովինան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո) Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի Անահիտ Ավանեսյանը մասնակցել է դոնորության արշավին Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ՄԱԿ-ը ահազանգում է․ համաշխարհային օվկիանոսները հայտնվել են խորացող ճգնաժամի մեջ Սմարթֆոնից կախվածություն․ ինչու ենք մենք «կպած» էկրաններին և ինչպես փոխել դա Հանտավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ Տասնյակ կրակոցներ և հատուկ գործողություն Թեքսասում. մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել Լիոնել Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ․ Դեմբելե Զախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլը Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Իրանը մշակում է համաձայնագրի վերջնական տեքստը․ Բաղայի «Ռեալը» բանակցություններ է սկսել «Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով հրապարակայնորեն խոսել էր համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դիտարկումների մասին, ազատվել է աշխատանքից Ուկրաինայի պատերազմը նոր փուլում․ վերջին զարգացումները Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները «Բարսելոնան» դատական հայց է ներկայացրել «Ռեալի» նախագահի դեմ 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Անձրևները կլինեն հորդառատ․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ 100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, խուսափել հեղեղավտանգ գոտիներից Ապարանի ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց. Փրկարար ծառայություն Ռուսաստանը մեծացնելու է պատասխան հարվածների ուժը. Պուտին Տոռնադոները քանդում են տները, շոգը ռեկորդներ է սահմանում․ Ամերիկան եղանակային քաոսի մեջ է Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա Ալբերտ Առստամյանի գործով բողոքը Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Սխալ տեղեկություններ են տարածվում Հորմուզի նեղուցը բացելու և Իրանի միջուկային զենքի ծրագիրը դադարեցնելու հնարավոր գործարքի մասին․ Վենս Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԱռևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մի շարք երկրներ միացել են ՆԱՏՕ-ին 2022 թվականից հետո՝ Ռուսաստանի պարտության դեպքում «կարկանդակի կտոր» ապահովելու համար․ Պուտին Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը․ Արաղչի Պաշտոնանկություններ՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում․ վարչապետը հայտարարել է՝ չի պատրաստվում հեռանալ Երևանում հերթական անգամ մեքենա են թալանել, պատճառվել է 2 մլն դրամի վնաս «Ինստագրամ»-ում ու «Ֆեյսբուք»-ում զանգվածային խափանումներ են Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումՄբապե. Կհամաձայնեի ոչ մի գոլ չխփել, բայց նվաճել աշխարհի գավաթը Ֆրանսիայում դատարանը դատապարտել է Ադրբեջանի 9 քաղաքացու՝ բլոգեր Մահամադ Միրզալիի սպանության փորձի համար Թրամփն անդրադարձել է Իրանի հետ համաձայնեցված պայմաններին Քամի Սասաֆռայի ճյուղերում. երբ ներկայացումը ստեղծվում է մարդկանցով, այն դադարում է պարզապես ներկայացում լինելուց Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջnւկային զենք չի ունենա. Նեթանյահու Կիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու Զգուշացում՝ Հիդրոմետից. առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ