Սահակաշվիլին հայտարարել է, թե ուկրաինացիները կարող են նվաճել Ռուսաստանը, եթե նրանց ամերիկյան զենք տան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե ուկրաինացի զինվորները կարող են նվաճել ամբողջ Ռուսաստանը, եթե նրանց արդի ամերիկյան զենք տրամադրվի, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Ուկրաինայի գլխավոր խնդիրը հնացած հակատանկային սպառազինությունն Է: Բայց ավելի նորը կա ԱՄՆում, եւ եթե նա այն տրամադրի, եւ Ուկրաինան պայթեցնի ռուսական առաջին 50 տանկերը, ամեն ինչ միանգամայն այլ կերպ կլինի»,- ասել Է Սահակաշվիլին ուկրաինական «24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ «ուկրաինացի զինվորների ոգին լավագույնն Է աշխարհում, եւ եթե նրանց տրվեն անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ եւ զենք, նրանք կկարողանան նաեւ ամբողջ Ռուսաստանը գրավել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



