«Բարսելոնան» քննարկում է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ամբողջական տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» վաղաժամ գնելու տարբերակը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնան» քննարկում է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ամբողջական տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» վաղաժամ գնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով TBR Football-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը տպավորված է Ռեշֆորդի խաղով և պատրաստ է նրա համար «կարմիր սատանաներին» արդեն առաջիկա ձմռանը առաջարկել 23 միլիոն եվրո՝ չսպասելով հաջորդ ամռանը։
Անգլիացին 2025-ի ամռանը վարձակալությամբ պայմանագիր կնքեց «կապտանռնագույնների» հետ։ Մարկուսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



