Կենսատպիչն աշխարհում առաջին անգամ գործող օրգան՝ վահանաձեւ գեղձ Է տպել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սկոլկովո» ռեզիդենտը մշակել Է կենսատպիչ, որով աշխարհում առաջին անգամ տպել են գործող օրգան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, փետրվարի 9-ին Նովոսիբիրսկում լրագրողներին հայտարարել Է «Սկոլկովո» հիմնադրամի փոխնախագահ Կիրիլ Կայեմը:
«Մեր ռեզիդենտն աշխարհում այն հինգ ընկեություններից մեկն Է, որը սովորել Է ճիշտ կենսատպիչ պատրաստել, եւ աշխարհում առաջինն Է «տպել» գործող օրգան՝ վահանաձեւ գեղձ՝ այն պատվաստելով մկանը: Մկան մոտ վահանաձեւ գեղձը գործում Է, արտազատում Է հորմոններ, սա ճեղքում Է, որը նախկինում չի եղել»,- ասել Է Կայեմը:
Նա նշել Է, որ ընկերությունն արդեն կենսատպիչներ Է վաճառում կենսաբանական 3D-տպագրությամբ զբաղվող այլ լաբորատորիաների:
Կայեմը նշել Է, որ ընկերությունը պատրաստվում Է տպել այլ օրգաններ, օրինակ՝ երիկամ, լյարդ:



