Կրեմլում մեկնաբանել են Թրամփի հայտարարությունը, որ Պուտինը հուսախաբ է արել իրեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուզականությունը Ուկրաինայում խաղաղության հարցի վերաբերյալ հասկանալի է, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ուրբաթ ամերիկացի առաջնորդը հայտարարություն է արել ուկրաինական կարգավորման վերաբերյալ՝ հայտարարելով, որ Վլադիմիր Պուտինը հուսախաբ է արել իրեն։
«Մենք ելնում ենք նրանից, որ Միացյալ Նահանգները և անձամբ նախագահ Թրամփը պահպանում են ուկրաինական կարգավորմանը նպաստելու ջանքերը շարունակելու իրենց քաղաքական կամքը և մտադրությունը։ Հետևաբար, իհարկե, նախագահ Թրամփը, այսպես ասած, բավականին հուզական է վերաբերվում այս հարցին։ Դա միանգամայն հասկանալի է»,- ասել է Կրմելի պաշտոնական ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Պուտինը ևս հավատարիմ է մնում դիվանագիտական ճանապարհով խաղաղությանը և շատ բան է անում դրան հասնելու համար։ Մինչդեռ, Կիևի ռեժիմը և եվրոպական երկրները, ընդհակառակը, անում են ամեն ինչ՝ առճակատման ճանապարհով ընթանալու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































