Ապագայի անորոշություններով եւ առօրյա հոգսերով ապրող ժողովուրդը ժամանակ չունի ճիշտը ստից տարբերակելու․ Նաիրի Սարգսյան
ՎԻԴԵՈ
Ապագայի անորոշություններով և առօրյա հոգսերով ապրող ժողովուրդը ժամանակ չունի ճիշտը ստից տարբերակելու: Այս մասին հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Ի՞նչ են անում սովարաբար մանիպուլատիվ ղեկավարներն ու խոստում տվողները՝ ներկան թողած ապագայի վրա են անընդհատ կենտրոնանում, որովհետև ապագան դեռ չկա, մենք չգիտենք՝ այդ ապագան կգա՞, թե՝ ոչ, կամ ինչ կերպ կգա:
21-ին ասում էր ապագա կա, ապագայի խոստումներով, խաղաղությունով խաբում էր ժողովրդին, մի քանի օր առաջ հայտարարեց, որ ապագան եկել է, հիմա է ապագան, բա լավ ենք ապրում, ի՞նչ է եղել: Հա, իրենք լավ են ապրում:
Հիմա հետ եմ գալիս առօրյա հոգսերով ապրող ժողովրդին: Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդը ցանկանում է, որ իրեն խաբեն: Ո՛չ, ժողովուդրը չի հասցնում այդքան ինֆորմացիային տիրապետել, ժողովուրդը չգիտի որ ՀԺ-ի ինֆորմացիան կեղծ է, որտեղի՞ց իմանա»,- ասել է նա:




















































