«Հենց նոր ինձ հասավ մեր ֆիլմի հերթական մրցանակը». Աննա Մաքսիմը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի մասին
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը մասնակցել է «Batumi Sport Film festival 2025»,-ին և արժանացել մրցանակի:
«Հենց նոր ինձ հասավ մեր ֆիլմի հերթական մրցանակը, ինչի համար իսկապես շատ ուրախ եմ: Անչափ շնորհակալություն Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը մրցանակը ստանալու և մեզ հանձնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանուհի Աննա Մաքսիմը:
Անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում ներգրավված են հայտնի արտիստներ՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլք: Ֆիլմում Նազիկ Ավդալյանին մարմնավորում է Աննան, ով ֆիլմի պրոդյուսերն է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































