Դեղատնից գնումների դիմաց վճարել էր կեղծ 50.000-անոց թղթադրամով. ոստիկանները գտել են նրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Սարկավագի փողոցում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ գնումների դիմաց վճարել են կեղծ 50.000-անոց թղթադրամով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեղատուն մեկնած Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.50-ի սահմաններում անհայտ անձը գնել է 12.000 դրամ արժողության դեղորայք, ինչի դիմաց վճարելով 50.000 հուշանվեր թղթադրամով և ստացել է 38.000 դրամ մանր:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուշանվեր թղթադրամն իրացրել է Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին: Նա սեպտեմբերի 16-ին հայտնաբերվել է։
37-ամյա կինը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



