Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանի որ ես Ռուսաստանում եմ, իսկ որդիս՝ Երևանում, ուզում էի կարոտս իրեն փոխանցել ու ասել, որ սիրում եմ իրեն. Գրիգորի Եսայան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Կան երգիչներ, որոնց տարիների աշխատանքը երբեմն աննկատ է մնում միայն այն պատճառով, որ երգացանկում «սրտին կպնող» երգեր չեն լինում: Կան այնպիսիք էլ, ովքեր ընդամենը մեկ երգով կարող են ճանաչված ու սիրված դառնալ…

Aysor.am-ի զրուցակիցը ռուսաստանաբնակ երգիչ, Արմենիա հեռուստաընկերության «Համազգային աստղ» նախագծից հայտնի Գրիգորի Եսայանն է, ում՝ «Ոնց եմ քեզ սիրում» կատարումը վերջին շրջանում դարձել է ամենապահանջվածը: Այն, կարծեք, թե գրավել է երաժշտական տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց: Ի դեպ, այս օրերին երգիչը գտնվում է Հայաստանում և սիրով անկեղծացավ մեզ հետ ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական հարցերի շուրջ:

-Գրիգորի, ե՞րբ եք Հայաստան եկել, որքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով:

-Եկել եմ հինգշաբթի օրը՝ միայն մի քանի օրով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ժամանակում կավարտեմ գործերս: Մի քանի հեռուստածրագրերում մասնակցելու, փոքրիկ դերով սերիալում հանդես գալու հրավեր ունեմ: Բայց ավելին չեմ ասի, քանի որ չգիտեմ՝ ինչպես կհարմարեցնեմ: Իսկ գալուս նպատակը մարդկանց ուրախացնելն ու երջանկացնելն է (ծիծաղում է): Խոսքս մասնավոր հրավերի, խնջույքի մասին է:

-Նշեցիք, որ նկարահանվելու հրավեր ունեք: Թեկուզ փոքրիկ դերով՝ չե՞ք վախենում դերասանի կարգավիճակում հայտնվելուց:

-Չէ, ինչո՞ւ, կարծում եմ, ես լավ դերասան եմ: Խաղացել եմ «Գնա մեռի, արի սիրեմ», «Չար ոգի» ներկայացումներում, «Նամուս»-ում մարմնավորել եմ գլխավոր հերոսին՝ Սեյրանին…

-Ո՞ր թատրոնում:

-Ռուսաստանում հայկական համայնքն է կազմակերպում, մեծ թատրոնների բեմերում ենք խաղում: Ճիշտ է, նախկինում շատ ավելի ազատ ժամանակ ունեի, բայց հիմա էլ փորձում եմ հասցնել:

-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Ցավոք սրտի՝ ոչ, բայց հոգով դերասան եմ:

-Իսկ ինչո՞ւ եք երգարվեստն ընտրել:

-Ես երգը չեմ ընտրել, երգն է ինձ ընտրել (ծիծաղում է): Ուղղակի ես մանկուց ընտրել եմ բեմը: Ինձ համար միևնույն էր՝ ինչով կզբաղվեմ, կարևորը՝ բեմում լինեմ: Երգը հաղթեց, ու ես շատ գոհ եմ դրանից:

-Հայ հանդիսատեսը Ձեզ ճանաչեց 9 տարի առաջ՝ Արմենիա հեռուստաընկերությամբ մեկնարկած «Համազգային աստղ» նախագծից:

-Այո, ես այդ նախագծի միջոցով մուտք գործեցի հայկական երգարվեստ: Մինչ այդ, քանի որ Ռուսաստանում էի ապրում, այնտեղ էլ երգում էի 1995 թվականից: Սկզբում ոչ մի հայերեն երգ չունեի, միայն ռուսերեն էի ստեծագործում: Իսկ հիմա արդեն երգերիս 90 տոկոսը հայերեն եմ գրում:

-Ձեր՝ «Ոնց եմ քեզ սիրում» կատարում համահայկական հիթ դարձավ, ամենուր ու բոլորն այդ երգն են երգում: Եթե չեմ սխալվում, այն Ձեր որդուն եք նվիրել, այո՞:

-Այո, երգը տղայիս համար եմ գրել ու բոլորովին նպատակ չի եղել հիթային երգ գրել: Քանի որ ես Ռուսաստանում եմ, իսկ որդիս՝ Երևանում, ուզում էի կարոտս իրեն փոխանցել ու ասել, որ սիրում եմ իրեն: Պատկերացում չունեի, որ այս երգն այսպես կսիրվի (ժպտում է):

-Կարծում եմ, որ Ձեր տղան էլ այս երգը շատ է սիրում:

-Գուցեև սիրում է, բայց չի ասում (ծիծաղում է):

-Քանի՞ տարեկան է:

-Մարտի 26-ին կդառնա 14 տարեկան:

-Վստահ եմ, որ այս երգը Ձեր բոլոր հրավերների, միջոցառումների ժամանակ ամենաշատ պահանջարկ ունեցողն է: Պատահո՞ւմ է, որ խնդրեն մի քանի անգամ կատարել:

-Այո, որտեղ էլ լինեմ՝ այդ երգն ամենաքիչը 3 անգամ հնչում է: Երևի չհավատաք, բայց դեպք է եղել, որ 52 անգամ եմ երգել: Գիտեք, ես սիրում եմ իմաստով երգեր: Երբեք «սուտի» տեքստերով երգեր չեմ երգի. օրինակ, «վայ ջեյրանս դու գնացիր, կմեռնեմ, եթե ինձ չնայես» կամ չգիտեմ ինչ: Իմ երգերը պետք է պատմություն ունենան, հակառակ դեպքում չեմ էլ կարող գրել: Չնայած, այդ «արի-արի, գնա-գնա»-ները ժողովուրդն ավելի շուտ է ընկալում:

-Ձեր երգերի հեղինակը հենց դո՞ւք եք:

-Իհարկե, միայն մեկ երգ ունեմ, որը Գրիգոր Կյոկչյանի հետ եմ գրել. Դա իմ վերջին՝ «էլի-էլի» երգն է: Մեկ երգ էլ կա, որն աշուղ Գևոն է գրել, կոչվում է «Տաշիր»: Սա ավելի շատ ժողովրդական երգի ոճում է ու մարդկանց համար նորություն կլինի իմ կատարմամբ: Այն գրվել է հատուկ «Տաշիր» մրցանակաբաշխության համար, բայց քանի որ այդ մրցանակաբաշխությունը չկա՝ չեմ երգում: Հենց լինի, անպայման կներկայացնեմ: Այնպես որ, գրեթե երկու տարի է՝ երգն իմ պահոցում է (ծիծաղում է):

-Գրիգորի, որքան հասկացա, Ձեր ընտանիքը բնակվում է Հայաստանում, դուք՝ Ռուսաստանում:

-Ընտանիքի մասին ես չեմ սիրում շատ խոսել… Հա, այնպես է ստացվել, որ գործի բերումով ավելի շատ Ռուսաստանում եմ լինում: Սակայն վերջին երկու-երեք տարիներին հաճախ եմ Երևան գալիս: Կարելի է ասել՝ տարվա մեջ 20 անգամ: Դա նշանակում է՝ ամիսը երկու անգամ:

-Ձեր կինը հայուհի՞ է:

-(Ծիծաղում է) Միայն կասեմ, որ իմ որդու մայրը հայուհի է:

-Զավակները հաճախ շարունակում են ծնողների մասնագիտական ուղին: Ձեր տղան և՞ս ընտրել է Ձեր ճանապարհը:

-Մենք իրար հետ մեկ ռուսական երգ ունենք, կոչվում է «Супер Сочи»: Նա այդ ժամանակ 10 տարեկան էր: Հիմա իր ձայնը փոփոխություններ է կրում: Բայց ասեմ, որ գրեթե 10 տարի է՝ պարով է զբաղվում, երգելու նկատմամբ առանձնակի սեր չունի: Պարն իր մոտ լավ է ստացվում, ես էլ չեմ ուզում իրեն «զոռով» իմ ուղղությամբ տանել: Եթե ուզում է պարի, թող պարի: Թեև, չի բացառվում, որ հետագայում նորից սկսի երգել:

-Ծնունդով Ռուսաստանի՞ց եք:

-Չէ, ես ծնվել եմ Վրաստանում, Ախլցխայի հայկական գյուղերից մեկում: Ծնողներս հայեր են, նույն գյուղից են երկուսն էլ: Հայրիկիս կողմը՝ Եսայանները, Էրզրումից են գաղթել ու հաստատվել Վրաստանում:

-Զարմանալի է, որ վրացերեն երգեր չունեք:

-Երևի էլ չունենամ, քանի որ վրացերենը գրեթե մոռացել եմ: Ճիշտ է, հասկանում եմ, բայց խոսել դժվարանում եմ: Չնայած, սրտիցս չի էլ բխում վրացերեն երգել (ծիծաղում է):

-Մոսկվայո՞ւմ եք բնակվում:

-Արդեն մեկ տարի է՝ Սոչիում եմ ապրում: 1990 թվականից Ռուսաստանում եմ, Օմսկում էի սովորում: Այնուհետև տեղափոխվել եմ Բառնաուլ ու հիմա էլ Սոչի, որպեսզի Հայաստանին ավելի մոտ լինեմ (ծիծաղում է):

-Օմսկում երաժշտական կրթությո՞ւն եք ստացել:

-Ցավոք սրտի, ես երաժշտական կրթություն չունեմ, դպրոցական տարիներին միայն կիթառի մասնավոր դասերի եմ հաճախել: Բայց սերս երաժշտության նկատմամբ այնքան շատ է, որ կարող եմ և՛ երգել, և՛ ճիշտ նոտաներով նվագել ու երգեր գրել… Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ապա ես ճանապարհաշինարար եմ: Այնուհետև ուսումս շարունակել եմ Բառնաուլի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Բայց այնտեղ սովորելուս ցանկությունը կորավ ու երգելու նկատմամբ սեր առաջացավ:

-Որևէ ռեստորանում աշխատո՞ւմ եք:

-Ոչ մի տեղ չեմ աշխատում, բայց չեմ էլ մեղադրում աշխատողներին, քանի որ ես էլ 16 տարի աշխատել եմ ռեստորանում: Այնպես չի, որ ռեստորանում աշխատելը վատ է, հակառակը՝ շատ լավ է, մեծ փորձ ես ձեռք բերում: Կարծում եմ, ով ռեստորանում չի աշխատել, բեմում երկու-երեք կատարումից հետո «հանգելու» է, միայն շոու է ցուցադրելու և ոչ թե երգելու: Իսկ մենք կարողանում ենք առանց դադարի, կենդանի ձայնով 20-30 երգ երգել:

-Հայ երգիչների հետ համագործակցություն չի՞ սպասվում:

-Իհարկե սպասվում է: Ճիշտ է, դեռ միայն Լիլիթ Հակոբյանի և Սոչիից մեկ երգչի՝ Սեմ Պետրոսյան հետ դուետներ ունեմ, բայց գուցե առաջիկայում այլ դուետներով ևս ներկայանամ: Հիմա առաջարկներ կան, բայց նախագծերն այնքան էլ հաջող չեն, որ համաձայնեմ: Ասեմ այսպես, որը ես եմ առաջարկում՝ պատասխան չենք ստանում, որն իրենք են առաջարկում՝ մեզ չի հետաքրքրում:

-Բեմի մարդիկ սիրում են մեկուսանալ, առանձնանալ… Բնույթով ընկերասե՞ր եք, ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Ծանոթներ շատ ունեմ, բայց իմ մտերիմ ընկերները տարիքով բավական մեծ են ինձանից՝ 10, 15, 20 տարի: Ասեմ, որ նրանք քիչ են, բայց շատ գոհ եմ իրենցից ու դա, ըստ իս՝ փոխադարձ է: Թեև, ես էլ շատ փոքր չեմ՝ 40 տարեկան եմ (ժպտում է):

-Կենսախինդ մարդու տպավորություն եք թողնում: Իրականում, բնավորությամբ ինչպիսի՞ն եք:

-Շատ բարդ է ինքս ինձ բնութագրելը. ուրախ ու խելոք եմ, «տժժացող» (ծիծաղում է):

-Ներողամի՞տ եք: Մարդկային հարաբերություններում ի՞նչը չեք ների:

-Ես ամեն ինչ էլ ներում եմ, պարզապես դա ժամանակի հարց է: Ուղղակի տվյալ պահը պետք է անցնի, որից հետո սառում եմ ու… ամեն ինչ լավ է լինում: Ինձ գրեթե հնարավոր չի ջղայնացնել: Նույնիսկ ամենաջղային պահին գոռգոռալու հատկություն չունեմ (ժպտում է):

-Ասում են, բնավորության մի գիծ էլ ունեք. շուտ եք սիրահարվում:

-(Ժպտում է) հա, այդ մեկը հաստատ այդպես է, ես շատ շուտ եմ սիրահարվում: Բայց հիմա մի քիչ խելոքացել եմ:

-Իսկ մի՞շտ եք բարձրաձայնում Ձեր սիրո մասին:

-Գրեթե այո, երևի թե 95 տոկոս դեպքերում՝ պետք է, պետք չի,  արտահայտվել եմ: 

-Այդ քանակության մեջ երևի մերժումներն է՞լ շատ կլինեն:

-Չէ, ինչո՞ւ, մերժում գրեթե չեմ ստացել (ծիծաղում է):

-Իսկ դա անձնական կյանքին չի՞ խանգարում:

-Շա՜տ է խանգարել, բայց հիմա արդեն ոչ… Ես էլ արդեն այդպիսին չեմ: Առավել կարևոր ու հետաքրքիր արժեքներ կան ինձ համար:

-Խանդո՞տ եք:

-Բոլորովին խանդոտ չեմ: Ու կցանկանայի, որ կողակիցս էլ ինձ նման լիներ: Եվ ասեմ, որ բոլոր հարցերում եմ ադպիսին. գիտեք, թե ինչ է կատարվում շոու-բիզնեսում, ինչպես են շատերն իրար խանդում ու չարանում միմյանց դեմ, բայց ես նման իրավիճակում ճեմ հայտնվում… Չգիտեմ, երևի լավ չի, որ խանդ ընդհանրապես չունեմ, բայց դե ինչ արած՝ այդպիսին եմ:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Ի՞նչ կմաղթեք մեր և Ձեր ընթերցողներին:

-Ես ևս շնորհակալ եմ: Ի՞նչ կարող եմ մաղթել՝ թող սիրեն ու միշտ սիրված լինեն: Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ասված է:

Բախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղու «Գազել» և «ՈւԱԶ», 6 վիրավոր կա Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է. ն դա անում է ՀՀ-ն աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար. Աշոտյան «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Ագարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ Ակոպյան Անժամանակ կյանքից հեռացել է Վարդուհի ԲադալյանըԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Հայտնի երգիչը մահացու վթարի է ենթարկվել լեփ-լեցուն համերգից հետոՔանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Փոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըՎանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՀայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում ՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մաhացել է Տիգրան Վարդանյանը Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀողի տակ հին նավ է հայտնաբերվել Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ Կարապետյան