Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում նշում են ստոմատոլոգների միջազգային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ աշխարհում փետրվարի 9-ը նշվում է որպես ստոմատոլոգների միջազգային օր: Տոնը կապվում է Ապոլլոնիայի անվան հետ։ Ստոմատոլոգիան ունի ավելի քան 9000 տարվա պատմություն: Տոնն ամեն տարի համախմբում է նաև մեր երկրի մասնագիտական միավարումներին, ոլորտի մասնագետներին: Կազմակերպվում են  տարատեսակ հավաքներ և միջոցառումներ:   

Պետք է փաստել, որ մեր երկիրը վերջին տարիներին գրավիչ է նաև ստոմատոլոգիական զբոսաշրջություն փնտրողների համար: Հայաստանն այս ոլորտում աչքի է ընկնում բժշկության բարձր մակարդակով, համապատասխանում է եվրոպական չափանիշներին, մշտապես ներդրվում են բուժման նորարարական մեթոդներ և կիրառվում են ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ինչը թույլ է տալիս հաջողությամբ մրցակցել եվրոպական և այլ երկրների առաջատար բժշկական կենտրոնների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման արտոնություններից օգտվում են ՀՀ կառավարության 04.03.04թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձինք, ինչպես նաև 65 և բարձր տարիքի կենսաթոշակառուները: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությունը կարող է ստանալ թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ և օրթոդոնտիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում:

Պետական պատվերի շրջանակներում է իրականացվում նաև մինչև 8 տարեկան, 12 տարեկան, ինչպես նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների ստոմատոլոգիական բուժօգնությունը:

Բացի դրանից, հանրակրթական ուսումնական հաստատություններում 6 տարեկան (դպրոցի 1-ին դասարան) և 12 տարեկան (7-րդ դասարան) երեխաների շրջանում տարին 1 անգամ իրականացվում է «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագիրը», որը ներառում երեխայի զննում և ստոմատոլոգիական կարգավիճակի գնահատում, բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ խորհրդատվություն, ատամնաշարի մշակում ֆտոր պարունակող մածուկով, բացառությամբ ֆլյուորոզ հիվանդությամբ տառապող երեխաների,  ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաների ուղեգրում` համապատասխան ստոմատոլոգիական պոլիկլինիկա /կենտրոն, և վերջինիս մասին տեղեկատվության ապահովում երեխայի օրինական ներկայացուցչին:

Միաժամանակ, ներկայացնում ենք ատամների պահպանման օգտակար խորհուրդներ.

  • Տարին մեկ-երկու անգամ այցելեք ատամնաբույժի՝ ատամնաքարերի մաքրման և հետազոտության նպատակով
  • Ատամների մաքրման համար առավոտյան և երեկոյան մի մոռացեք տրամադրել 2-3 րոպե: Խոզանակներ ընտրելիս նախապատվությունը տվեք միջին կոշտության խոզանակներին և երեք ամիսը մեկ փոխեք դրանք
  • Կերակրի մնացորդներից ձերբազատվելու համար օգտագործեք ատամի թելեր և վրձիններ, քանի որ դրանք հիանալի մաքրում են միջատամնային անցքերը՝ կանխարգելելով կարիեսի առաջացումը
  • Ատամների մածուկ ընտրելիս նախապատվությունը տվեք ֆտոր պարունակող մածուկներին, քանի որ ֆտորը բարձրացնում է ատամի էմալի դիմադրողականությունը
  • Սնվեք հավասարակշված: Օգտագործեք բնական, թարմ և չզտված մթերք՝  ցորենի հաց, միրգ և բանջարեղեն, որպեսզի ատամները ստանան բոլոր կարևոր հանքանյութերն ու միկրոտարրերը
  • Հնարավորինս պահպանեք հեղուկի ռեժիմ, քանի որ հեղուկը բարձրացնում է թքի արտադրությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում ատամի էմալի վրա
  • Սահմանափակեք քաղցրի՝ թխվածքաբլիթների, տորթերի, սպիտակ ալյուրով պատրաստված հացաբուլկեղենի օգտագործումը: Դրանք բարձրացնում են բերանի թթվային պարունակությունը՝ նպաստելով մանրէների առաջացմանը
  • Մի օգտագործեք շաքար պարունակող գազավորված ըմպելիք, որովհետև դրանք օրգանիզմից դուրս են բերում կալցիումը, որի անբավարար քանակն օրգանիզմում նպաստում է ատամների էմալային շերտի նվազմանը
  • Մի գայթակղվեք փափուկ, հեշտ ծամվող սննդով: Սովորաբար նմանատիպ սննդի օգտագործումը խոչընդոտում է ծամողական ֆունկցիայի աշխատանքին՝ այն դարձնելով ավելի պասիվ
  • Մի ծխեք կամ գոնե սահմանափակեք ծխելը. այն թոքերի միջոցով ներթափանցում է լնդերի արյունատար անոթներ: Ծխախոտի ծխի մեջ առկա բաղադրիչները խախտում են արյան շրջանառության բնականոն ընթացքը լնդերում՝ առաջացնելով լորձաթաղանթի հյուծվածություն: Բացի այդ, ատամները դեղնում են, և արագանում է ատամնաքարերի կուտակման ընթացը
  • Խնայեք նյարդերը, քանի որ սթրեսները թուլացնում են իմունային համակարգի դիմադրողականությունը և բարձրացնում կարիեսի կամ պարադոնտիտի առաջացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ատամների կորստին:
Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԶգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՈղբերգական վթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին, կա 1 զnh Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը