ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով վճիռը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ հաստատելով, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։
Դատարանը միաձայն որոշմամբ արձանագրել է, որ Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից բացի՝ մնացած բոլոր զոհերի մահվան հանգամանքներում պետության գործողությունները հանգեցրել են Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտման։ Բացի այդ, արձանագրվել է նաև կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում՝ կապված դատարանի հետ չհամագործակցելու հետ։
ՄԻԵԴ-ը նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել զոհերի մահվան հանգամանքների արդյունավետ և լիարժեք քննություն։ Դատարանը վճռել է, որ յուրաքանչյուր զոհի հարազատին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 35 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի հատուցում։




















































