Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 11.00-ից մինչև սեպտեմբերի 19-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի՝ Անի, Ավստրիական, Անտառավան 4, 5 թաղամասերի, Սավոյան, Խր. Հայրիկ, Մազմանյան, Սպարտակի, Ծննդատան, Ա. Պետրոսյան, Մյասնիկյան, Լ. Մադոյան, Մերկուրովի փողոցների, Տիգրան Մեծ պողոտայի, Ղանդիլյան, Ղուկասյան, Կաթսայատան, Կոմինտերնի նրբանցքների և Հնոցավան շարքերի ջրամատակարարումը: Նշենք նաև, որ Գյումրի քաղաքի մյուս փողոցներում ջրի ճնշումը զգալի կնվազի:
Հետևեք մեզ՝ այստեղ



