Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Օրվա իշխանությունը փաստացի կյանքի է կոչում դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի ծրագիրը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանական վերջին օրերի քարոզչությունը կառուցված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված փաստաթղթերի վրա։ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե դրանցով խաղաղություն են բերել տարածաշրջան, Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ միշտ պատրաստ է պատերազմի։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ վաշինգտոնյան փաստաթղթերն առաջին հերթին անհրաժեշտ էին Նիկոլ Փաշինյանին և Թուրքիային։ «Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց՝ իրենք ակնկալում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի գալիք տարվա առաջին կեսին։ Բայց չէ՞ որ դա հակասում է Ադրբեջանի պնդումներին, ըստ որոնց, միայն սահմանադրական փոփոխություններից հետո կողմերի միջև կստորագրվի խաղաղության փաստաթուղթ։ Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են այս տեսակ տարբեր գնահատականներ գալիս Թուրքիայից և Ադրբեջանից։ Թուրքիայում ակնհայտորեն նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ վաշինգտոնյան փաստաթուղթը ստորագրելուց հետո ունի խնդիր իշխանության վերարտադրության հետ։ Իսկ Թուրքիային անհրաժեշտ է, որ հաջորդ հինգ տարում՝ 2026-2031 թվականներին, Նիկոլ Փաշինյանը շարունակի ղեկավարել Հայաստանը, որ իր ձեռքով լուծարի անվտանգային համակարգն ամբողջությամբ, 102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահներին հանի, բանակը գրեթե լուծարման մակարդակի հասցնի, հայ-ռուսական բարեկամության մասին 1997 թվականի պայմանագիրը և փոփոխության մասին պայմանագիրը միակողմանի չեղարկի։ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է հանրային աջակցություն այդ ամենը կյանքի կոչելու, իշխանության մնալու համար։ Դրա համար էլ անհրաժեշտ է ինչ-որ մի բան տալ հասարակությանը։ Որոշեցին տալ նախաստորագրված փաստաթուղթ Վաշինգտոնում՝ ամերիկացիներին էլ «փայատեր» դարձնելով մեր տարածաշրջանում պոտենցիալ անցնելիք կոմունիկացիաներին։ Բայց ակնհայտ է, որ նույնիսկ այդ փաստաթղթի նախաստորագրումը Նիկոլ Փաշինյանին այն աջակցությունը չի ապահովում, որն իրեն թույլ կտար հեշտությամբ վերարտադրել իշխանությունը 2026 թվականին։ Այդ իսկ պատճառով թուրքերն արդեն խոսում են պայմանագրի ստորագրման մասին։ Վաշինգտոնյան փաստաթուղթը հենց այդ նպատակն ուներ թուրքերի համար՝ Նիկոլ Փաշինյանին տալ մի թղթի կտոր, որով նա կներկայանա հանրությանը՝ փորձելով համոզել, որ եկել է խաղաղություն, իմ օգտին քվեարկեք և դրանից հետո նաև տնտեսական զարգացում կունենաք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Ստորագրված փաստաթղթերի հետ կապված մտահոգությունների մասին խոսելիս մեր զրուցակիցն անդրադառնում է Սիրիայի օրինակին։ «Սիրիան փլուզումից առաջ բաժանվել էր ազդեցության գոտիների։ Այնտեղ իրենց ազդեցության գոտիներն ունեին Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, քրդերը, իսլամական «Իգիլը»։ Վերջնարդյունքում դա հանգեցրեց նրան, որ Սիրիան փաստացի փլուզվեց, և տեսնում ենք, որ այդ փլուզման գործընթացը շարունակվում է։ Վերադառնանք մեր հարցին։ Հայաստանի պարագայում, եթե Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը հատուկ ռեժիմով տրվի 3-րդ կողմին, չեմ խոսում այն մասին՝ դա կլինի Թուրքիան, Ադրբեջանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, կստացվի հետևյալ իրավիճակը։ Տեսեք, Ռուսաստանն ունի իր ազդեցության, ներկայության գոտին՝ 102-րդ ռազմաբազան, Էրեբունու ռազմական օդանավակայանը, սահմանապահները հայ-թուրքական, հայիրանական սահմաններին, եվրոպացիներն ունեն իրենց ազդեցության, ներկայության գոտին, որը դրսևորվում է հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգ իրականացնող խմբով, իրենք նաև ներկայացուցչություններ ունեն Հայաստանի տարբեր քաղաքներում, Ադրբեջանն ունի իր ազդեցության, ներկայության գոտին Ջերմուկի հարակից հատվածում, Սև լճի հարակից հատվածում, Գեղարքունիքի մարզում, Տավուշում, այսպես կոչված, սահմանազատման արդյունքում ստացան ներկայության գոտի Հայաստանի Հանրապետության տարածքում, Թուրքիայի ներկայության մասին կառավարական առաջին շենքում նույնիսկ չենք էլ ասում։ Եթե Սյունիքով արտատարածքային կոմունիկացիա անցնի, որի շրջանակներում Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվելու է, մենք ևս Հայաստանում ունենալու ենք մի քանի ազդեցության գոտի՝ դրանից բխող հետևանքներով։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համակերպվել էր նրա հետ, որ պետությունը բաժանվել է ազդեցության գոտիների, բայց անձամբ Ասադին դա էլ չփրկեց, և նա վերջում ստիպված եղավ փախչել Ռուսաստան, հավանաբար, Յանուկովիչի կողքի տունն էլ իրեն են տվել։ Նիկոլ Փաշինյանը կունենա՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ, ցույց կտա ապագան»,-նշում է մեր զրուցակիցը։

Նույն այս շրջանում ակտիվացել են հայթուրքական շփումները։ Քաղաքագետի գնահատականը մի փոքր այլ է՝ ոչ թե ակտիվացել են շփումները, այլ բացարձակ ուրիշ իրողության հետ գործ ունենք։ «Հայ-թուրքական գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կայացած ՔըլըչՌուբինյան հանդիպումով։ Հետագայում՝ 2022 թվականին, եթե չեմ սխալվում, երեք հանդիպում տեղի ունեցավ, որոնցից վերջինը 2022 թվականի հունիսին էր։ 2022 թվականի հունիսից մինչև 2024 թվականի հունիս հանդիպումներ չկային, այդ ընթացքում տեղի ունեցավ Պրահյան գործընթացը, Արցախը հանձնեցին Ադրբեջանին, հետո, այսպես կոչված, սահմանազատում-սահմանագծում իրականացրեցին, 2,5 գյուղ Տավուշում հանձնեցին ադրբեջանցիներին, մեզ վրա հավել յալ պարտավորություններ վերցրեցինք, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների, և այլն։ Այդ ամենի վերջնարդյունքում 2022 թվականին ընդհատված բանակցային գործընթացը վերսկսվեց 2024 թվականի հունիսին, բայց առանց Արցախի և մի շարք գյուղերի։ 2024-25 թվականներին ի՞նչ փոխվեց։ Վաշինգտոնում համաձայնեցինք մեզ վրա վերցնել հստակ պարտավորություն միջանցք տրամադրելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու, Սահմանադրությունը փոխելու։ Դրանից հետո Քըլըչը եկավ Հայաստան, և իշխանությունները ևս մեկ, այսպես ասած, պատկեր ստացան, որը կարողացան Հանրայինով ներկայացնել, փորձեցին հասարակության վրա վաճառել, թե՝ տեսեք, գործընթացում կա առաջխաղացում։ Սա առաջխաղացում չէ, Թուրքիայի պայմանները կյանքի են կոչվում, մեզ էլ դա ներկայացնում են որպես առաջընթաց գործընթացում»,-հավելում է նա։

Պատմական հիշողությանը, մեր արժեքներին ուղղված հարվածներն առավելապես և առաջին հերթին դիտարկում ենք էմոցիոնալ դաշտում՝ չնայած հասկանում ենք, որ ուղիղ կապ ունեն զրույցում ներկայացված իրողությունների հետ։ Որո՞նք են այս հարվածների խորքային պատճառները։ Ըստ քաղաքագետի, նացիստական Գերմանիայի կապիտուլ յացիայից հետո, հավանաբար, Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունն է, որն այս ֆորմատով ենթարկվում է դենացիֆիկացիայի, դեմիլիտարիզացիայի։ «Ռուսները դա Ուկրաինայում իրականացնելու համար արդեն 3 տարի է, ինչ պատերազմում են, իսկ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ պատերազմի միջով չի անցել, որովհետև իշխանությունները նաև հպարտանում են դրանով, որ 44-օրյա պատերազմի հրձիգը չտեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ 44օրյա պատերազմում պարտությունից հետո, բայց պարտություն, որով նույնիսկ Արցախն ամբողջությամբ չէինք հանձնել թշնամուն, իշխանություններն ընտրել են հետևյալ ճանապարհը՝ կատարել Թուրքիայի բոլոր պահանջները, իսկ Թուրքիան պահանջում է, որ հայերը հայեր չլինեն, դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա տեղի ունենա։ Ի՞նչ է նշանակում դենացիֆիկացիա։ Դրանք ազգի ինքնության դեմ ուղղված քայլերն են. ստիպել մեզ հրաժարվել բաներից, որոնք մեզ հայ են դարձնում, որոնք մեզ միավորում են՝ անկախ նրանից՝ Արմավիրի հայ ենք, Երևանի հայ ենք, Էջմիածնի հայ ենք, Ավստրալիայի հայ ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ ենք և այլն։ Ի՞նչն է մեզ միավորում։ Իրականում միավորում է մի քանի գաղափար և երևույթ՝ Քրիստոնեությունը, մեր Հայ առաքելական եկեղեցին, Ցեղասպանության հարցի ընկալումը և, որպես սիմվոլ, Արարատը։ Այս ամեն ինչի դեմ իշխանությունները քայլեր են ձեռնարկում։ Նացիստական Գերմանիայում դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան իրականացրեցին նոր իշխանությունները, որոնք եկան Հիտլերից հետո, մեր պարագայում նույն իշխանությունը, որը խրոխտ հայտարարություններ էր անում, ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, փաստացի կյանքի է կոչում մեր ազգի դենացիֆիկացիան, այսինքն՝ մեզ ստիպում են հրաժարվել ազգայինից, ազգային պետությունից։ Դրա վերջնարդյունքում լինելու այն, որ ոչ թե պարզապես մտնելու ենք թուրքական աշխարհի մեջ, այլ ձուլվելու ենք թուրքական աշխարհում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ