Մանկապարտեզներն սկսել են գործել անվճար. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեռևս հունիսի վերջին Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը հայտարարել էր, որ 2025 թ. սեպտեմբերի 1-ից Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում մանկապարտեզները կգործեն անվճար այն ընտանիքների երեխաների համար, ովքեր հաշվառված են և փաստացի բնակվում են համայնքում։ Համայնքի ղեկավարը նաև նշել էր, որ դա իրենց նախընտրական ծրագրի առաջնահերթ նպատակներից մեկն էր, որը դառնում է իրականություն։
«Փաստը» այցելեց համայնքի մի շարք բնակավայրեր՝ ճշտելու՝ արդյո՞ք այս խոստումն իրականություն է դարձել, և պարզեց, որ իսկապես բոլոր մանկապարտեզները գործում են անվճար հիմունքներով:
Քանի որ Վալոդյա Գրիգորյանը ներկայացնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը, իսկ նշյալ խոստումը հենց կուսակցության նախընտրական խոստումներից է, մենք ուսումնասիրեցինք նաև Նոյեմբերյան համայնքում տիրող վիճակը՝ հաշվի առնելով, որ խոշորացված այս համայնքի ղեկավարը՝ Արսեն Աղաբաբյանը ևս ներկայացնում է «Ապրելու երկիրը»: Նոյեմբերյանում մեր թղթակցի շրջայցից պարզ դարձավ, որ այստեղ ևս բոլոր մանկապարտեզներն անվճար են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































