Էմմա ջան, քանի կա պայքար, նվիրվածություն գործին ու քո նման գաղափարական երիտասարդներ որևէ բան կորած չէ. Աբրահամյան
ԲԼՈԳՄի քանի օր է` անընդհատ մտքումս ապօրինի ազատազրկված Տիգրան Գալստյանի 16-ամյա դստեր` Էմմայի գրառումն է:
Դրանք լոկ խոսքեր չէին, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձի և հասուն մարդու մտորումներ` ընտանիքի հոր, հայրենիքը սիրող մարդու և անօրինական ճաղերի հետևում հայտնված մարդու մասին:
Էմման մեկն է այն աղջիկներից, ում ծնողը քաղաքական հետապնդումների հետևանքով հայտնվել է իշխանության թիրախում, իսկ վերջին տարիներին հարյուրավոր մարդիկ, իրենց քաղաքացիական կեցվածքի ու դիրքորոշման հետևանքով հայտնվել են ռեժիմի «տեսադաշտում»:
Էմմա ջան, քանի կա պայքար, նվիրվածություն գործին ու քո նման գաղափարական երիտասարդներ որևէ բան կորած չէ և այս ընթացքում ծավալված պայքարն էլ փոշիացած չէ:
Համոզված եմ, որ ակտիվ կեցվածքդ ու իրավիճակին համահունչ վարքագիծդ մեծ սատարում է հայրիկիդ` Տիգրանին, ով անխոս ուժեղ է առաջին հերթին իր ընտանիքով ու իր կողքը մշտապես կանգնած մարդկանցով:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



