«Խնդրեցի Լևոնին այդ օրը գալ ինձ հետ նկարահանման, ուզում էի, որ ամեն ինչ բնական լինի». Սիրուշո
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում պատմել է, թե ինչպես ստացվեց, որ ամուսինը՝ Լևոն Քոչարյանը նկարահանվեց «Սիրտ» երգի տեսահոլովակում:
«Ի սկզբանե մտածում էինք, որ կլինի դերասան, որովհետև նպատակն այն էր, որ ցույց տայի աղջկա, այս դեպքում՝ իմ էմոցիաները, սերը: Դա պետք է արտահայտված լիներ աչքերիս մեջ ու ուզում էի հնարավորինս բնական ու անկեղծ էմոցիա փոխանցել: Ինչպիսին երգն է, այդպես էլ ուզում էի, որ տեսահոլովակը լինի: Բայց, հետո հասկացա, որ եթե ուրիշ մարդ լինի, նույն հայացքով չեմ կարողանալու նայել ու ճիշտ չեմ փոխանցելու, բնական չի լինելու: Խնդրեցի Լևոնին, որ գա ինձ հետ այդ օրը նկարահանման: Ասացի՝ դու ոչինչ չպետք է անես, ինձ ենք նկարելու, պարզապես պետք է այդտեղ լինես, որովհետև ուզում եմ բնական ու իրական լինի, այլ ոչ թե պարզապես տեսահոլովակ»,- անկեղծացել է երգչուհին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































