Ահազանգեր են ստացվել Մեղրի համայնքի մի շարք մեղվապահներից՝ կապված մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ին Մեղրիի համայնքապետարան ահազանգեր են ստացվել համայնքի մի շարք մեղվապահներից՝ կապված մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ։
«Նախնական տվյալներով՝ նախանշված վարքագիծը պայմանավորված է մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակով։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը անհապաղ արձագանքել է խնդրին և պաշտոնական գրությամբ դիմել Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրությունը կազմակերպելու համար։
Հորդորում ենք համայնքի բնակիչներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ անհարկի անհանգստությունից։ Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, և սպասում ենք համապատասխան արձագանքի»,- ասված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































