Ուկրաինական դռոնը հարվածել է մարդկանց տեղափոխող «Գազել»-ի՝ Բելգորոդի մարզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգորոդի մարզի Զոզուլի գյուղում ուկրաինական զինված ուժերի դռոնը հարվածել է մարդկանց տեղափոխող «Գազել» մակնիշի մեքենայի։ Տեղեկությունը հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ նշելով, որ վիրավորվել է ութ մարդ։
Տուժածներից մեկի՝ կնոջ, վիճակը գնահատվում է ծանր, իսկ մնացած յոթի առողջական վիճակը՝ միջին ծանրության։ Չորս մարդ ստացել է ականապայթյունային վնասվածքներ և բազմաթիվ բեկորային վնասումներ, մյուսների մոտ ախտորոշվել են բարոտրավմաներ։ Բոլորին տեղափոխել են Բորիսովսկու շրջանային կենտրոնական հիվանդանոց։
Դրանից առաջ հաղորդվել էր, որ Բելգորոդի և Կուրսկի մարզերի սահմանամերձ տարածքներում ընթանում են ինտենսիվ բախումներ ուկրաինական զինված ուժերի հետ, գրում է Лента.ру-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































