Հայտնի են «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության նախաձեռնությամբ, Ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ, իրականացվել են խուզարկություններ հիմնարկի տարբեր մասնաշենքերի 48 խցերում։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են․
- 11 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով,
- 5 զույգ ականջակալ,
- 3 լիցքավորիչ՝ իրենց լարերով,
- 1 wi-fi սարք,
- 14 անհայտ ծագման դեղահաբ,
- 59 գործարանային արտադրության և ինքնաշեն խաղաքարտ,
- 2 ինքնաշեն պարան՝ իրենց պարկերով՝ նախատեսված արգելված իրերի փոխանցման համար։
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ՝ բացառելու ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման ու ապօրինի շրջանառության դեպքերը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



