Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանն ուղղակի խաբում է հանրությանը, որպեսզի կարողանա նորից իշխանություն ձևավորել ընտրությունների արդյունքում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհը կարծես պատերազմական մեծ թատերաբեմ լինի։ Այսօր մեծ դժվարությամբ կգտնվեն երկրներ, որտեղ չկան ռազմական գործողություններ, սահմանային միջադեպեր կամ դրանց հավանականությունը։ Եվ այս մեծ թատերաբեմում Հայաստանի իշխանությունը կա՛մ ինքն իրեն, կա՛մ էլ հանրությանը փորձում է համոզել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով խաղաղություն է բերել մեր տարածաշրջան։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այլ բանի մասին են վկայում։ Արդյո՞ք սա հերթական արկածախնդրությունը չէ Հայաստանի իշխանությունների կողմից։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ ՄելիքՇահնազարյանն ասում է՝ դա ոչ թե արկածախնդրություն է, այլ քաղաքական շահարկում։ «Այսինքն, հանրությանը մոլորեցնելու, խաբելու ևս մեկ փորձ՝ իբրև թե իրենք կարողացել են լուծել երկրի համար ամենագլխավոր խնդիրը և, հետևաբար, այդ հիմքով կարող են հավակնել նորից իշխանություն ձևավորելու արդեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով։ Ըստ էության, ոչ թե հարցը դրված է ինչ-որ փորձարկումներ անել, տեսնել, թե ինչ լավ բան կստացվի և այլն, այլ հստակ նպատակ հետապնդող սուտ է: Դա արդեն ավելին է, քան զուտ արկածախնդրությունը, դա կոնկրետ հանցագործություն է և՛ ժողովրդի, և՛ պետության հանդեպ, որովհետև, ըստ էության, իշխանությունները փորձում են ժողովրդին խաղաղություն ցույց տալ՝ այն պարագայում, երբ այդ խաղաղությունը չկա։ Փոխանակ ժողովրդական, պետական ռեսուրսները կենտրոնացնեն իսկապես այդ խաղաղությունը ձևավորելու համար, մարդկանց խաբում են, ասում են՝ կա խաղաղություն, որի առկայությունը որևէ կերպ հաստատված չէ, փաստված չէ նույնիսկ վաշինգտոնյան փաստաթղթերով։ Այնտեղ ոչ մի բան չի ստորագրվել խաղաղության հետ կապված, նախաստորագրվել է պայմանագիր, որի ստորագրման համար Ադրբեջանը դեռ պայմաններ է առաջ քաշում։ Եվ չգիտենք՝ արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունը վերջին պայմանն է, թե՞ դրանից հետո ասելու է՝ հիմա էլ այս պայմանը պետք է իրականացնեք, իրենց նախորդ փորձառությանը համապատասխան։ Դրա համար Փաշինյանն ընդամենը խաբում է հանրությանը, որպեսզի կարողանա նորից իշխանություն ձևավորել ընտրությունների արդյունքում, այսինքն՝ դա իր համար հաղթաթուղթ դարձնել՝ առանց մտածելու այն մասին, որ այդ խաբելու արդյունքում երկիրը կարող է կանգնել իսկապես ճակատագրական վտանգների և սպառնալիքների առջև, և հանրությունը պատրաստ չի լինելու այն մարտահրավերներին, որոնք իրականում գոյություն ունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը։

Իսկ ինչպիսի՞ն է հանրության արձագանքը վաշինգտոնյան փաստաթղթերին և հանդիպումներին։ «Այն, որ ոգևորություն չկա, սա միանշանակ է։ Խաղաղությունը մի երևույթ է, գործոն, որը միշտ սպասելի է ցանկացած ժողովրդի համար։ Մարդիկ ուրախ չեն այդ հայտարարությունից, թե իբր եկել է, հաստատվել է խաղաղություն, քանի որ հասկանում են, որ իրական խաղաղություն չկա, այսինքն՝ եթե տեսնեն իրական խաղաղություն, միանշանակ արձագանքներն էլ այլ կլինեին։ Բայց նաև այնպես չէ, որ Փաշինյանի սուտը չի աշխատում և չի գործում։ Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ, ամեն դեպքում, խաղաղությունը մարդկանց համար ցանկալի է, և իրենք ողջունում են դրան ուղղված Փաշինյանի քայլերը։ Նշանակում է՝ այն մոլորությունը, որը տարածվում է հանրության շրջանում, այնպես չէ, որ պարարտ հող չի գտնում և չի ազդում լայն տրամադրությունների վրա։

Ցավոք, ազդում է, ինչն ապագայում մեծ սպառնալիք է դառնալու այդ նույն հանրության համար, այսինքն՝ տհաճ անակնկալներից խուսափել հնարավոր չի լինելու»,-նշում է մեր զրուցակիցը։

Վաշինգտոնյան փաստաթղթերից, թերևս, ամենաքննարկվածը ու չգաղտնազերծվածը Հայաստանի տարածքով՝ Սյունիքով անցնող ճանապարհին վերաբերող փաստաթուղթն է։ Շատերն ունեն մտահոգություն, որ գործարկվելու պարագայում այս ճանապարհն անվերահսկելի է դառնալու։ Հանրության բոլոր մտահոգություններին Նիկոլ Փաշինյանը և մյուս պաշտոնյաներն արձագանքում են հետևյալ կերպ՝ ճանապարհը գործելու է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ «Ոչ թե ամբողջությամբ տեղյակ չենք, թե ինչ է լինելու այդ ճանապարհի մասով, այլ ընդհանրապես ոչնչի մասին տեղեկություն չի տրվում։ Միայն ասում են, որ լինելու է ճանապարհ, լինելու է համատեղ ինչոր վերահսկողություն, թե կառավարում, դա լինելու է Հայաստանի սուբյեկտայնության և իրավազորության սահմաններում։ Ընդհանուր ձևակերպումներ են, որոնք որևէ կերպ չեն բացահայտում մեխանիզմները՝ ինչ են պայմանավորվել, ինչ է անելու Միացյալ Նահանգները Սյունիքում 99 տարի ժամկետով, որտեղից է այդ ժամկետը, ինչ լիազորություններ են լինելու, ով է ապահովելու անվտանգությունը և այլն։ Որևէ հարցի մանրամասնություն ներկայացված չէ, և դա, բնականաբար, կասկածամտության տեղիք է տալիս, հատկապես այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ստորագրելուց անմիջապես հետո Պեկինում Ալիևը սկսեց միջազգային հանրությանը «վաճառել», այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ասում էր, որ այն արդեն լինելու է, եկեք և օգտվեք։ Այստեղից ոչ մի հակադարձություն, ոչ մի մեկնաբանություն չկա։ Բնականաբար, դա հարցեր է առաջացնում։ Եթե դրան էլ գումարում ենք նաև նախորդ փորձառությունը, որ Ադրբեջանն ամեն դեպքում միշտ հասել է իր ցանկալի նպատակներին Փաշինյանի հետ հարաբերություններում, այդ կասկածները շատ ավելի հիմնավոր են դառնում, որ իրականում ոչ թե ճանապարհ է, այլ թուրք-ադրբեջանական դաշինքի պահանջած միջանցքն է ստեղծվում Սյունիքի մարզով։ Այդ միջանցքն իր հետևից բազում նոր վտանգներ և սպառնալիքներ է բերելու։ Առաջին հերթին, իհարկե, դրանք վերահսկողության, անվտանգային հարցերն են։ Պարզ է, որ հաջորդ փուլում ինչ-որ ենթակառուցվածքների խնդիր է ի հայտ գալու, մյուս փուլում այդ ենթակառուցվածքները սպասարկողների խնդիր է ի հայտ գալու։ Շղթայական ռեակցիա է, որը տրամաբանորեն զարգանալու է։ Եվ, այո՛, բերելու է Սյունիքը կորցնելու իրական վտանգին։ Հատկապես, երբ Ադրբեջանի իշխանությունները դա չեն թաքցնում։ Ասում են՝ եթե Հայաստանը դա չանի կամ փորձի այլ ճանապարհներով գնալ, քան մենք պատկերացնում ենք, Սյունիքի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը դժվար գործ չէ։ Բաց տեքստով դրա մասին հայտարարում են։ Դրա համար կարծում եմ, որ հանրության շրջանում առկա մտահոգությունները շատ հիմնավոր են, և եթե չլիներ մտահոգությունների պատճառ, ի՞նչն է խանգարում իշխանություններին հստակ բացահայտել նաև մեխանիզմները։ Բայց մեխանիզմները չեն բացահայտում, որովհետև առջևում ընտրություններ են։ Թաքուն պահելով, նորից մարդկանց խաբելով՝ փորձելու են իշխանության հարցը լուծել։ Հետո այդ փաստերը ինքնին հայտնի կդառնան»,-հավելում է նա։

Վերջին շրջանում ակտիվության նախանշաններ են ցույց տալիս նաև հայ-թուրքական շփումները, հանդիպումները։ Դրանք բանակցություններ անվանելը մի փոքր բարդ է։ Արդյոք կողմերի նպատակը հարաբերությունների հաստատո՞ւմն է, թե՞ այս ամենը պետք է դիտարկել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շրջանակում։ «Մեկ բառով դժվար է սա բնութագրել, բացի նրանից, որ դա ամեն դեպքում թելադրանք է։ Թուրքիան գալիս է, խոսում պաշտոնական Երևանի հետ Ադրբեջանի շահերի դիրքից միայն, ասում՝ բավարարեք Ադրբեջանի շահերը, կունենանք բաց սահմաններ, կլինեն դիվանագիտական հարաբերություններ, չեք բավարարի, չեք ունենա։ Ու ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան իրականության մեջ տարածաշրջանը դիտարկում է որպես իր ազդեցության գոտի, ընդ որում՝ ձգտում է տոտալ ազդեցության, որպեսզի բոլոր գործընթացները լինեն Անկարայի թելադրանքով, նրա վերահսկողության տակ և այլն։ Դա ունենալու համար Թուրքիային Ադրբեջանի աջակցությունը բավարար չէ, իրեն պետք է վերահսկողություն նաև Ադրբեջանի նկատմամբ, որը պատերազմի ժամանակահատվածում նրանք կարողացել են ստանալ։ Իմ ընկալմամբ, այսօրվա Ադրբեջանը Թուրքիայի շարունակությունն է Հարավային Կովկասում։ Նայեք Ադրբեջանի զինված ուժերին՝ կառավարմանը, կազմին, ֆորմատին, տեսեք, թե դիվանագիտության շրջանակներում ինչ ազդեցություն ունի Թուրքիան և այլն, ու կհասկանաք, որ Թուրքիան մեր դեմ օգտագործում է, այսպես ասած, «пряник и кнут» քաղաքականությունը։ Այսինքն, նա մի ձեռքով հարվածում է մեզ, այդ ձեռքն Ադրբեջանն է, մյուս ձեռքով գալիս է, ասում՝ արի բանակցենք։ Նա իրեն ներկայացնում է և՛ հակամարտության կողմ, և՛ միջնորդ։ Այս պարագայում կարո՞ղ ենք ակնկալել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և այլն, այն էլ՝ հավասար շահերից ելնելով։ Բնականաբար՝ ոչ։ Թուրքիան այստեղ պահանջողի դերում է, և այդ պահանջն ավելի հիմնավոր դարձնելու համար մյուս ձեռքով՝ Ադրբեջանով պարբերաբար հարվածում է Հայաստանին»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր 40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԼուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի Մահացել է «Հարրի Փոթեր»-ի հայտնի դերասանը«Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Ինչպե՞ս կփոխվի գազի գինըՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան