Մահացու ելքով վրաերթ․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվե՞լ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտա - Ռոստովյան փողոց խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ վրաերթի վայրից դիմել փախուստի։
Այդ փողոցում, ինչպես և Երևանում ամենուր, շատ են տեսախցիկները: MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե՝ փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվե՞լ է։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ»,– նշեցին ՔԿ–ից։
Մեզ տեղեկացրեցին նաև, որ մեկ անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































