Առաջարկվում է ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը սահմանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սեպտեմբերի 10–ից հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով պետք է սահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մարտի 5-ին կատարված «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով օրենսդրորեն ամրագրվեցին օրհներգի երկար և կարճ տարբերակները՝ համապատասխան երաժշտական և տեքստային խմբագրություններով։ Սակայն մինչ այդ կարգավորումները օրհներգի միայն մեկ՝ ստանդարտ տարբերակն էր գործնականում կիրառվում, ինչի հետևանքով բացակայել էր հստակություն, թե որ տարբերակը երբ և որտեղ պետք է կատարվի։
Առաջարկվում է մշակել նոր կարգ, որը կհստակեցնի օրենքով ամրագրված տարբերակների կատարման ձևաչափերը: Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետության օրհներգի այլընտրանքային կատարումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թույլատվությամբ: Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգի խախտման դեպքում սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































