Արարատի մարզում շան կծելու հետևանքով երեխա է տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք, այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:
Սիրելի՜ քաղաքացիներ
Զգոնության կոչ եմ ուզում անել.
շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:
Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:
Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:
Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- նշել է Ավանեսյանը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից էլ հայտնել են, որ 1,5-ամյա երեխային կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































