Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փնթի, չմտածված, անպատրաստ նախաձեռնությունների ոդիսականը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում արդեն պրակտիկա է դարձել այլ երկրների փորձը կուրորեն վերցնել ու ընդօրինակելը՝ փորձելով դրանք կիրառելու միջոցով «բարեփոխումների» ֆոն ապահովել։ Բայց այս պարագայում հաշվի չեն առնվում Հայաստանում տեղական առանձնահատկությունները, բնակչության մոտեցումներն ու մենթալիտետը, տնտեսական հագեցվածությունը, թվային ու տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Այդպիսի նախաձեռնություններից մեկն, օրինակ՝ վերաբերում է հենց եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը։ Այս համակարգի ներդրումից անմիջապես հետո ջրի երես դուրս եկան դրա բացերը։ Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը սկզբից մինչև մայիսի 1-ն էր, բայց քանի որ համակարգը թերի էր, հիմա ժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Ու, ընդհանուր առմամբ, հայտարարագրման գործընթացը ոչ միայն պարզեցված չէ, այլև բարդ է ու բավական խճճված։ Դրա համար ի սկզբանե նախատեսվում էր, որ քաղաքացին պետք է ունենա նույնականացման քարտ, ապա նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն։ Թերևս առաջընթաց է, որ վերջապես նաև էլեկտրոնային SIM քարտով են օպերատորները կարողանում ակտիվացնել էլեկտրոնային համապատասխան ծառայությունը, բայց նման տեխնիկական մանր հարցերի լուծումը միայն բավարար չէ, երբ կան լուրջ խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն։

Լուրջ խնդիրներ կան՝ կապված նույնականացման քարտերի հետ: Մարդիկ բողոքում են, որ անձնագրային բաժանմունքներում ահավոր հերթեր են։ Սոցցանցերի քննարկումներից պարզ է դառնում, որ նույնիսկ գրանցումների խնդիր կա։ Մարդիկ չեն կարողանում ոչ միայն տեղում, այլ նաև առցանց գրանցվել։ Քաղաքացիները գնում են անձնագրային, նրանց հետ են ուղարկում։ Հաճախ պատշաճ մակարդակի իրազեկում չի կատարվում, քանի որ քաղաքացիները չգիտեն, թե ինչ փաստաթղթեր պետք է վերցնեն իրենց հետ և այլն։ Կարճ ասած՝ մի ամբողջ քաոս։ Եթե ID-ների հարցում են քաղաքացիները ներգրավվում ավելորդ քաշքշուքի ու վարչարարության մեջ, ինչը զգալի ժամանակ է խլում մարդկանցից, ապա կարելի է պատկերացնել, թե այսքանից հետո նրանք արդյոք շահագրգռված կլինե՞ն հայտարարագրեր ներկայացնելու հարցում։

Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ այս պահի դրությամբ ընդամենը 100-ից 120 հազար մարդ է հայտարարագիր ներկայացրել, այն էլ՝ հիմնականում այն մարդիկ են, ովքեր որևէ սոցիալական ծախսերի հետ կապված հետվճար կարող են ստանալ։ Այնինչ, ավելի քան 800 հազար քաղաքացիներ ենթակա են պարտադիր հայտարարագրման։ Ավելին, եկող տարի ավելանալու է ևս 500 հազար քաղաքացի: Իհարկե, մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ քաղաքացիների մեծ մասը պարզապես բոյկոտում է այս պրոցեսը: Շատերը անվստահություն ունեն այս համակարգի հետ կապված, քանի որ պարտադիր հայտարարագրումը գրեթե ոչինչ չի տալու նրանց։ Այսուամենայնիվ, որոշակի քանակի մարդկանց խանգարում է նաև տեխնիկական անպատրաստ, թափթփված վիճակը:

Ինչ վերաբերում է համակարգի ներդրման հիմնավորումներին, ի մասնավորի՝ ստվերային տնտեսությանն ու ստվերային եկամուտներին, ապա նման ռեսուրսներ տիրապետող քաղաքացիները բազմաթիվ ելքեր կարող են գտնել իրենց եկամուտները թաքցնելու համար։ Այնպես որ, շարքային քաղաքացիների վրա պարզապես ավելորդ բեռ է դրվել, որի նպատակը մարդկանց ամեն մի 1000 դրամը վերահսկելն ու հարկելն է, այսինքն՝ մինչև վերջ «կաշիները քերթելը»:

Ընդհանրապես, այս իշխանությունների համար վաղուց սովորություն է դարձել բարեփոխման անվան տակ որևէ նախաձեռնություն վերցնել՝ շատ հաճախ անհեթեթ ու ժամանակավրեպ, ու միանգամից փորձել կիրառել այն դեպքում, երբ պահը չի հասունացել, ավելին՝ երբ երկիրն ընդհանրապես պատրաստ չէ դրան: Նման իրավիճակների ականատես ենք եղել ոչ մեկ անգամ։

Օրինակ՝ իշխանություններն ամենաբարձր մակարդակով արշավ են սկսել անկանխիկ վճարումների մասով։ Ու մինչ նրանք օրուգիշեր գովազդում են քարտային վճարումները և դրանց առավելությունները՝ մասնավորապես թոշակառուների հետվճարի մասով, արդեն մի քանի դեպք ենք ունեցել, երբ Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքում տոտալ խափանում է տեղի ունեցել, ու քաղաքացիները չեն կարողացել անկանխիկ վճարումներ իրականացնել։ Մեկ այլ դեպքում էլ որոշում ընդունվեց «մարդկանց առողջական վիճակին հետևելու նպատակով» սննդի կենտրոններում սեղաններին աղ դնելն արգելելու մասին։ Սկզբում խոսվում էր, որ համապատասխան մարմինները շատ խիստ հետևելու են, որ սննդի կետերում հետևեն որոշմանը, ու հարկ եղած դեպքում տուգանեն, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ ոչ մեկ էլ չի հետևում սեղանների վրա աղամանների առկայությանը։ Դե, իրենք էլ երևի հասկացան, թե ինչքան անհեթեթ բան են մտածել: Նույն կերպ էլ ընդունվեց հանրային փակ վայրերում ծխելու ամբողջական արգելքը, բայց այս հարցում նույնպես հետևողականություն չկա։ Խոսքը վերաբերում է նաև էկոլոգիային ու շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին։ Օրինակ՝ որոշվեց, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, բայց հիմա որևէ արգելք չկա պոլիէթիլենային տոպրակների վաճառքի հարցով, խանութներն ու վաճառքի կետերը ազատորեն տրամադրում են դրանք։

Սարսափելի է մտածել, թե ինչ չմտածված ու աննորմալ որոշումներ կարող են կայացվել Փաշինյանի՝ Տոկիո կատարած այցից հետո: Նման դեպքերում ուզում ես ասել՝ կլինի՞ ոչ մի «բարեփոխում» էլ չանեք, որ մարդկանց գլխին «չարեփոխում» չդառնա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

OpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»