Արդեն չորս երկիր սպառնացել է Իսրայելի մասնակցության դեպքում բոյկոտել Եվրատեսիլը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիդեռլանդները դարձել է չորրորդ երկիրը, որը սպառնացել է բոյկոտել 2026 թվականի «Եվրատեսիլ 2026», եթե Իսրայելի ններկայացուցչին թույլատրվի մասնակցել երգի միջազգային մրցույթին։
Ինչպես հայտարարել է հոլանդական հանրային հեռարձակող AvroTros-ը՝ կազմակերպիչներն «այլևս չեն կարող արդարացնել Իսրայելի մասնակցությունը [մրցույթին] ներկայիս իրավիճակում՝ հաշվի առնելով Գազայում շարունակվող մարդկային տառապանքները»։
AvroTros-ը հայտարարության մեջ նշել է նաև, որ 2026 թվականի մրցույթը բոյկոտելու որոշում ընդունելիս հաշվի է առել Գազայում սպանված լրագրողների մեծ թիվը, հաղորդում է BBC-ին:
Ավելի վաղ Իռլանդիան, Սլովենիան և Իսպանիան հայտարարել են մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ ի նշան Գազայում Իսրայելի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































