Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ճանապարհը երկկողմանի փակ կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում կայանալիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ ճանապարհների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես՝ 10․00-ից 14․00-ը երկկողմանի փակ է լինելու Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ընկած հատվածը։
Իսկ ժամը 10․00-ից 11․30-ը միակողմանի փակ է լինելու Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ընկած հատվածը․ Մ-4 ճանապարհահատվածի երթևեկությունը կկազմակերպվի մեկ գծով։ Ճանապարհը այդ հատվածում բացվելու է հեծանվորդների անցնելուց հետո։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



