Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության իրական վախերը՝ Սամվել Կարապետյանի քաղաքական ներկայությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի գործող իշխանությունները տեսանելիորեն անհանգստացած են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և նրա թիմի քաղաքական ակտիվությունից։ Փորձելով սեփական անհանգստությունը թաքցնել «խրոխտ» հայտարարությունների ու սարկաստիկ մեկնաբանությունների ետևում՝ նրանք, փաստացի, ավելի են բացահայտում իրենց վախերը։ Հանրային տրամադրությունների զարգացումը վկայում է, որ օրեցօր ավելի հստակ է դառնում՝ իշխանությունը լրջորեն մտահոգված է Կարապետյանի նախաձեռնած գործընթացներից։

«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման տվյալները ևս հաստատեցին այս միտումները։ Դեռևս չձևավորված կուսակցությունը, որը պետք է առաջնորդի Սամվել Կարապետյանը, ընդամենը երկու ամսում հինգ անգամ ավելացրել է կողմնակիցների թիվը՝ գրանցելով 13,4 տոկոս աջակցություն։ Սա բացառիկ արդյունք է, եթե նկատի ունենանք, որ «Մեր ձևով» շարժումը դեռևս միայն ձևավորման փուլում է։ Նարեկ Կարապետյանի փոխանցմամբ, շարժման շնորհանդեսից հետո ընդամենը հինգ օրում ստացել են 707 անդամակցության հայտ, որոնցից 370-ը՝ Երևանից, 337-ը՝ մարզերից։

Իշխանությունները, տիրապետելով այս տվյալներին, բնականաբար թիրախավորում են թե՛ Կարապետյանին, թե՛ նրա թիմին։ Այդ տրամադրությունների արտացոլումն էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ նա «լուրջ մրցակից» չի համարում Կարապետյանի թիմի ձևավորած ուժը։ Սակայն նմանատիպ գնահատականները ոչ թե թուլացնում են շարժման հեղինակությունը, այլ հակառակը՝ ցույց են տալիս իշխանական մտավախությունների խորությունը։

Վախի մթնոլորտը երևում է նաև վերջին դատական զարգացումներում։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց Արմեն Դանիելյանը՝ բացառապես ՔՊ-ի քվեարկությամբ։ Նրան կարելի է դիտարկել որպես իշխանության «սրտի դատավոր», որը, ըստ էության, պարգևատրվեց Սամվել Կարապետյանի գործով ցուցաբերած իշխանահաճո վարքագծի համար։ Հիշեցնենք, որ դեռ հունիսին, երբ գործարարը կալանավորվեց, իր վերաքննիչ բողոքը մակագրվեց հենց Դանիելյանին։ Կարապետյանը դեռևս «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով արձանագրել էր, որ դատավորը մշտապես աչքի է ընկել իշխանությանը հաճոյանալու որոշումներով։ Որոշ ժամանակ անց այդ կանխատեսումը հաստատվեց․ Դանիելյանը մերժեց բողոքը՝ թողնելով ուժի մեջ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք դատական համակարգը դարձել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Կարապետյանի, եկեղեցականների և ընդդիմադիր ակտիվիստների դեմ իրականացվող գործերը նույն մեխանիզմի մասն են։ Սակայն նման էժանագին միջոցներով հնարավոր չէ կանխել քաղաքական նոր շարժումների հաջողությունը։

Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը օրեցօր կորցնում է վստահության վերջին մնացորդները։ Իսկ Սամվել Կարապետյանը, թեև բանտում, շարունակում է իր ներկայությամբ ու նախաձեռնություններով փոխել քաղաքական դաշտի տրամաբանությունը՝ պատրաստվելով Հայաստանի զարգացմանն ու օրինականության հաստատմանը։

Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան