Ադրբեջանցի գործարարին ու սիրեցյալին օկուպացված Ստեփանակերտում հանգստանալիս ձերբակալել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցի գործարարին ու սիրեցյալին օկուպացված Ստեփանակերտում հանգստանալիս ձերբակալել են: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Իմիշլիի շրջանում գործող խանութներից մեկի կառավարիչը իր սիրեցյալի հետ մեկնել է հանգստի՝ օկուպացված Ստեփանակերտ:
Նշվում է, որ նրանք ընթրել են ռեստորանում, որտեղ երկուսն էլ չափից դուրս շատ են օգտագործել ալկոհոլ։ Հետո դուրս են եկել զբոսնելու: Ինչ-որ պահի կինը, ոտքի վրա չմնալով, ընկել է մայթին և սկսել բարձր գոռալ՝ գրավելով անցորդների ուշադրությունը։ Ուժեղ հարբեցողության պատճառով չկարողանալով ինքնուրույն բարձրանալ՝ նա շարունակում էր աղմկել։ Գործարարը, նյարդայնանալով իր սիրեցյալի պահվածքից, նույնպես սկսել է աղմուկ բարձրացնել փողոցում։
Տեղի մարդիկ, մտահոգված ուշ ժամերին լսվող բարձր ճիչերից և աղմուկից, զանգահարել են ոստիկանություն։
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են նրանց ու տեղափոխել ոստիկանության բաժին, որտեղ նրանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ:
Նշվում է, որ գորրծը արճվել է ու նրանք ազատ են արձակել:




















































