Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտգործնախարարության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ:
Թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ օրակարգով է նախատեսված, փոխվարչապետի գրասենյակից հստակ չեն արձագանքել՝ նշելով միայն, որ սա դեռ քննարկման փուլում է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




















































