Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատ պատահական, չգիտեմ՝ աստղերը ոնց էին դասավորվել, բայց Սամվել Կարապետյանի գործը ընկնում է Արմեն Դանիելյանին. Խամոյանը՝ ԲԴԽ նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ազգային ժողովում քննարկվում է վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի ընտրության հարցը։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին՝ մատնանշելով գործերի մակագրման խնդիրը։

Խամոյանը նշեց, որ շատ «պատահական» համընկնումներով քաղաքականապես զգայուն գործերը հասնում են հենց Դանիելյանին:

«Շատ պատահական, չգիտեմ՝ աստղերը ոնց էին դասավորվել, բայց օրինակ Սամվել Կարապետյանի գործը մակագրման համակարգով ընկնում է Արմեն Դանիելյանին։ Հանուն այդ գործի Դանիելյանը հետաձգում է արձակուրդը։ Նրան, ըստ կանոնների, առհասարակ գործ չպետք է մակագրվեր, քանի որ արձակուրդ գնալուց օրեր առաջ է եղել։ Հետո, երբ հայտնի է դառնում, թե ինչպիսի վճիռ էր կայացնելու, պաշտպանները բողոքը հետ են վերցնում, բայց դատավորը չի կարճում և սպասում է, որ գործը նորից իրեն մակագրվի։ Արդյունքում կալանքը ապահովված է։ Այսպիսին է ձեր մակագրման համակարգը։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպիսի հրաշագործություն է այստեղ տեղի ունենում»,- հարցրեց պատգամավորը։

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Դանիելյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է: «Որպես երկրորդ հարց ուզում եմ, որ մեկ բառով բնութագրեք՝ ինչու նա պետք է դառնա վճռաբեկի դատավոր», - ասաց Խամոյանը։

Աթաբեկյանը պատասխանեց, որ մակագրման համակարգը ավտոմատացված է և պատահականության սկզբունքով է գործում․
«Ցանկացած միջամտություն քրեորեն հետապնդելի արարք է։ Արմեն Դանիելյանի գնահատման եզրակացությունը կազմել է 97.5 տոկոս», - նշեց ԲԴԽ նախագահը։

Խամոյանը, սակայն, շարունակեց պնդել․ «Պարո՛ն Աթաբեկյան, այս հարցը Ձեզ չպետք է ուղղենք, այլ աստղագուշակներին կամ բրիտանացի գիտնականներին։ Ո՞նց է ստացվում, որ գործերը հասնում են դատավորի, որը պետք է գնա արձակուրդի։ Ձեր նշած չափորոշիչները ո՞րն են եղել։ Օրինակ այն, որ Դանիելյանը վճիռ է կայացնում կողմերից մեկին չլսելո՞վ։ Այդ գործերը հիմա հասել են ՄԻԵԴ։ Այնուամենայնիվ, խնդրում եմ մատնացույց անել՝ ո՞րն է նրա հիմնական արժանիքը»։

Աթաբեկյանը կրկին շեշտեց, որ Դանիելյանը թեկնածու է դարձել ինքնառաջադրման կարգով և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում՝ ընդգրկվել ցուցակում։

ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters