Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել և մեղմացրել 3458 դատապարտյալի դատավճիռներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համաձայնել է Մուհամեդ մարգարեի և Իմամ Ջաֆար իբն Մուհամմադ աս-Սադեկի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ներում շնորհել կամ մեղմացնել մի շարք դատապարտյալների դատավճիռները, հաղորդում Է Mehr-ը:
Չորեքշաբթի օրը՝ Մուհամմադ մարգարեի (խաղաղություն լինի նրա վրա) և Իմամ Ջաֆար բին Մուհամմադ աս-Սադեկի (խաղաղություն լինի նրա վրա) ծննդյան տարեդարձից մեկ օր առաջ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին համաձայնել է ներում շնորհել կամ մեղմացնել 3458 դատապարտյալի դատավճիռները: Դատապարտյալների ցուցակը ԻԻՀ-ի առաջնորդի հաստատմանը ներկայացրել է դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյը, այն բանից հետո, երբ նրանց գործերը քննվել են հատուկ Դատական կոմիտեի կողմից՝ Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































