Զբոսաշրջիկները նստել են ինքնաթիռ և պարզել, որ թռչում են Աֆրիկա, այլ ոչ թե Նիցցա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկու ընկերուհիներ Անգլիայից նստել են ինքնաթիռ և պարզել, որ թռչում են դեպի Աֆրիկա, այլ ոչ թե Նիցցա, գրում է Daily Dot-ը։
Ինչպես Բրիթնի Ձիալոն ասել է, երբ ինքը հարցրել է ուղեկցորդուհուն, թե որտեղ է ուղևորվում չվերթը, նա պատասխանել է, որ դա Թունիս է։ Լսածը զարմացրել է զբոսաշրջիկին, քանի որ նրանք վստահ էին, որ թռչում են դեպի Նիցցա։
Ինչպես ասել են ընկերուհիները, շփոթության պատճառը Նիցցա և Թունիս բառերի հնչյունների սովորական նմանությունն էր. տուրօպերատորը սխալ էր հասկացել նրանց՝ սխալ տեղ տոմս տրամադրելով։ Աղջիկները հասկացել են, որ սխալը հասկացել էին թռիչքից առաջ, բայց նրանց խնդրել են մնալ ինքնաթիռում, քանի որ իրենց ուղեբեռը արդեն ուղարկվել էր Թունիս։ Արդյունքում, նրանք վայրէջք կատարել են Աֆրիկայում և հայտնվել տեղի մաքսատանը լիակատար շփոթության մեջ։
Թունիսի օդանավակայանում ավիաընկերության աշխատակիցներին իրենց բացատրելու փորձերը միայն ավելի մեծ սթրեսի են հանգեցրել։ Բրիթնիի խոսքով՝ իր հետ կոպիտ են վարվել, գոռացել և նույնիսկ ստիպել նոր տոմսեր գնել։ Սակայն պատմությունը համեմատաբար լավ ավարտվել է. մեկ օր անց ընկերուհիները հայտնվելեն Նիցցայում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































