Միջանցք անունով բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է. Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես մի նիստ կգումարեմ դեսպանությունում, բոլորիդ կհրավիրեմ: Այս մասին ասել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ դիմելով լրագրողներին:
Այն հարցին, թե ինչպես է գնահատում ադրբեջանական կողմից «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության օգտագործմանը՝ դեսպանը պատասխանել է, որ չի լսել:
«Միջանցք անունով բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է: Ո՛չ «Խաղաղության պայմանագրում», ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա, ոչ մի միջանցք չի լինելու», - նշել է Մեհդի Սոբհանին:
Նա հավելել է, որ «ոչ մի բան զոռով չի լինելու»:
Մեհդի Սոբհանին, պատասխանելով հարցին, թե ինչ նպատակով էր Ազգային Ժողովում, ասել է, որ Իրանի փոխարտգործնախարարը ևս ժամանել է Հայաստան և նրանք այժմ զբաղվում են խորհրդարանական համաժողով կազմակերպելու հարցով:




















































