Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ունենք չկառավարվող գնաճ, որը շահավետ և ձեռնտու է օրվա իշխանություններին». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պտուղ-բանջարեղեն, ծաղիկներ, խմիչք արտահանող տնտեսվարողները կա՛մ օրեր շարունակ մնում են սահմանին, կա՛մ էլ ձեռնունայն, առանց իրենց ապրանքները նպատակակետ հասցնելու վերադառնում են Հայաստան։ Ոմանք սա բնորոշում են որպես Ռուսաստանի վերաբերմունքի դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որոշներն էլ ասում են՝ համապատասխան գերատեսչությունները չեն կարողանում աշխատել ռուսական կողմի կառույցների հետ, և արդյունքում նման խնդիրներ են առաջանում։ Տնտեսագետ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն ասում է՝ մենեջմենթի մեջ առաջնորդվում են մենեջերն է մեղավոր կամ դափնիները պատկանում են մենեջերին սկզբունքով։ «Եթե նույնիսկ սա քաղաքական էլեմենտ է պարունակում, ապա դա Հայաստանի մենեջմենթի խնդիրն է։ Հայաստանին ո՞վ է ասում օվկիանոս առանց առագաստի նավակով դուրս գա, և քամին որ ուղղությամբ փչի, այդ ուղղությամբ էլ շարժվի՝ չունենալով հստակ ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, նպատակներ։ Քաղաքական գործոնը կա, բայց ամեն դեպքում մենեջերն է մեղավոր։ Խնդիրները շատ ավելի խորքային են ու տարբեր։ Խնդիրներից մեկը Հայաստանում ներդրված՝ արտադրանքի QR կոդի համակարգի անհամապատասխանությունն է ԵԱՏՄ-ի շուկային։ Այնպիսի QR համակարգ են բերել, որ իդենտիֆիկացման խնդիր են ունենում շուկայում։ Հաջորդը մրցակցային խնդիր է։ Օրինակ՝ խմիչքների պարագայում Վրաստանի հետ ունենք մրցակցային խնդիրներ, Վրաստանն էլ է արտադրում նույն խմիչքները, ինչ Հայաստանը։ Մասնավորապես՝ ռուսական շուկայում ամրապնդվելու և իրենց արտադրանքի վաճառքի քանակն ավելացնելու խնդիր ունեն, դրա համար շատ հաճախ նաև վրացական կողմն է խնդիրներ առաջացնում, դա նորից մեր հայկական մենեջմենթի խնդիրն է։ Մյուսը քաղաքական խնդիրն է։ Այստեղ առաջ է գալիս ստանդարտի անհամապատասխանությունը, որովհետև ուղղակի ինքնանպատակ չեն արգելում կամ որևէ այլ խնդիր, խոչընդոտ ստեղծում։ Հիմքը կա, հայկական կողմը չի պահպանում ստանդարտի պահանջները, նրանք էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կա՛մ շահարկում են դա, կա՛մ չեն շահարկում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Սա արտաքին ուղղությամբ առկա խնդիրներից առավել ցայտունն է։ Երկրի ներսում առկա խնդիրներից ամենացցունն օր օրի ահագնացող գնաճն է։

Բանջարեղենն ու միրգը շուկա է մուտք գործում բարձր գնով, նույն գնով վաճառվում մինչև սեզոնի փակումը։ Մեր զրուցակցի խոսքով, գնաճի մասով ունենք աղետալի պատկեր, այն է՝ չկառավարվող գնաճ, որը շահավետ և ձեռնտու է օրվա իշխանություններին։ «Խոսքը, մասնավորապես, լայն սպառման ապրանքների մասին է, որոնց պարագայում որքան գնաճը բարձր է, այնքան հավաքագրվող հարկերն ավելի շատ են։ Ինչո՞վ է դա իրենց ձեռնտու։ Բյուջեի կատարման խնդիր ունեն։ Տարեսկզբից անընդհատ բարձրաձայնում ենք, որ մոտավորապես 400 միլիարդի հավաքագրման խնդիր են ունենալու։ Իրենց, այսպես ասած, նպատակն իրագործելու համար մի քիչ գնաճից «կտանեն», մի քիչ հարկային տեռորից «կտանեն», կհավաքագրեն, կփորձեն մեղմել 400 միլիարդի բացը։ Հասարակությունը մի քիչ կբողոքի թանկացումներից, որոշ ժամանակ հետո կադապտացվի. այդ տրամաբանությունով են առաջնորդվում և որևէ բան չեն կառավարում։ Ամենածանր գնաճին ականատես ենք լինելու փոխարժեքի փոփոխության դեպքում։ Ունենք դոլարի և եվրոյի արհեստական արժեք։ Իրական տնտեսավարության, ռազմավարական պլանի մշակման դեպքում դրամը պետք է շատ ավելի թուլանա։ Դա անխուսափելիորեն հանգեցնելու է նոր գնաճի։ Բիզնեսը մի հետաքրքիր հատկություն ունի. փոխարժեքի նվազման պարագայում սակագների նվազում կա՛մ չի անում, կա՛մ շատ չնչին է իրականացնում, բայց բարձրացման պարագայում, միանշանակ, նվազագույն համարժեք չափով արձագանքում է, նվազագույն իքս չափով բարձրացնում է։ Այսինքն, այս պահի դրությամբ ունենք ոչ միայն անկառավարելի գնաճ, այլ նաև ունենք հետագայում շեշտակի գնաճի մեծ ռիսկեր, որի սերմերը կառավարությունը հենց հիմա ցանում է»,-նշում է նա։

Արտահանման ոլորտում առկա անհաշվելի խնդիրներ, անկառավարելի գնաճ, սրան գումարվում է նաև գյուղատնտեսության ոլորտի անմխիթար վիճակը։ Կառավարությունը մեկը մյուսի հետևից տարաբնույթ ծրագրեր է իրականացնում այս ոլորտում, բայց անգամ պաշտոնական ցուցանիշներն են վկայում, որ ոլորտը, մեղմ ասած, լավ վիճակում չէ։ Տնտեսագետի խոսքով ևս, անցնող ամիսների ընթացքում գյուղոլորտում դրական փոփոխություններ չեն արձանագրվել։ «Ոլորտում անցնող ամիսների որոշակի աճը եղել է Իրանից ներմուծման և վերաարտահանման հաշվին։ Իրանը սահմանափակումների տակ է գտնվում, իրանական արտադրանքը համաշխարհային շուկայում հայտնվելու խնդիր ունի, և շատ են դեպքերը, երբ հայկական ծագման սերտիֆիկատով են արտահանումներն իրականացվում։ Գյուղատնտեսության ոլորտում նորմալ ծրագրեր չկան, չեմ ասում՝ լավ, խթանիչ, ընդամենն ասում եմ՝ նորմալ ծրագրեր չկան ու չեն էլ եղել, որքան էլ հակառակը պնդեն։ Խաղողագործության ոլորտում վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագիր ներդրեցին, տրամադրում էին գործարաններին և ոչ թե խաղող արտադրողներին, ամբողջությամբ համակարգը ձախողեցին, որևէ կերպ խաղողագործությունը չխթանեցին, ավելին՝ նույնիսկ խաղող մշակողները չէին կարողանում վարկերի մայր գումարները փակել, այդպիսի խնդիրների առաջ էին կանգնած։ Անասնաբուծության ոլորտում կիրառեցին «խելացի անասնագոմեր» և այդպիսի մի քանի ծրագրեր, որոնց գումարի տրամադրման վերադարձելիությունն այնքան ոչ խելամիտ էին իրականացրել, որ որևէ մեկը չօգտվեց ծրագրերից։ Ջերմոցաշինության ծրագրեր իրականացրեցին, գյուղացիները չկարողացան օգտվել, օգտվեցին որոշ խոշոր ֆերմերներ։ Այնպես որ, իրենց իրականացրած գյուղատնտեսական ծրագրերը ոչ այլ ինչ են, քան պետական բյուջեի միջոցների վատնումներ։ Ուրիշ ձև չենք կարող դրանք բնութագրել»,-հավելում է մեր զրուցակիցը։

Եվ կարծես մեր տնտեսությունը փրկողը, այն ոտքի կանգնեցնողը պետք է դառնա Հայաստանով անցնող «Թրամփի ուղին»։ Կառավարության անդամները և Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ են խոսել այս ճանապարհից իրենց տնտեսական սպասելիքների մասին։ «Երբևէ չի կարելի վարձակալության վճարներից լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել։ Ճանապարհի գործարկման պարագայում, որը դեռևս ավելի շատ անորոշություններ ունի, քան որոշակիություններ, մենք, շատ մեղմ բնութագրումով, վարձավճար ստացողի դերում ենք լինելու, ուրիշ ոչ մի բան։ Այդ ճանապարհը ավելի շատ տնտեսական պոտենցիալ ստեղծում է Թուրքիայի համար, մոտավորապես՝ Թուրքիայի տնտեսությունը կրկնապատկելու առումով, և Ադրբեջանի համար։ Հաստատ պարզ է մեկ բան՝ մեր թշնամիների կամ հակառակորդների տնտեսությունն այն հաստատ զարգացնելու է, իսկ մեր տնտեսության մասով, եթե ունենա դրական ազդեցություն, ապա այն լինելու է շատ չնչին։ Սա արդեն իսկ նշանակում է, որ այդ ճանապարհի գործարկումը Հայաստանի համար տնտեսապես արդյունավետ չէ, որովհետև եթե նախադրյալ ես ստեղծում քո հակառակորդի տնտեսությունը շատ ավելի արագ զարգացնելու համար, քան քոնը, բնականաբար, դա շեշտակիորեն և միանգամից ազդեցություն է թողնելու քո արդյունաբերության վրա։ Այսինքն՝ մոռանում ենք Հայաստանում գյուղատնտեսության, արդյունաբերության մասին և միայն սպասարկու բիզնեսի կառուցմամբ ենք զբաղվում։ Դրանք կլինեն ակումբներ, ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և այսպիսի նմանատիպ գործունեության տեսակներ։ Եվ, իհարկե, այս հարցում առաջնայինն անվտանգային գործոնն է»,-եզրափակում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան