Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ մեկը խնդիր ունի բոլորի հետ, ուրեմն բուն խնդիրն ինքն է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավականին կանխատեսելի, բայցև ուշագրավ երևույթ է դիտարկվում հայրենի քարոզչաքաղաքական դաշտում: Նիկոլ Փաշինյանը, քպականներն ու իրենց սատելիտները ակտիվորեն «խաղաղություն» են «ծախում» հանրության վրա:

Մյուս կողմից՝ հետևում են փաստարկված հակադարձումներ, որ այն, ինչ Փաշինյանն ու «կոմպանիան» հրամցնում են որպես «խաղաղություն», իրականում նորանոր անվտանգային և էքզիստենցիալ (եթե կուզեք՝ գոյութենական) սպառնալիքներ է բերում: Այսինքն, այն, ինչը Փաշինյանը քարոզում է, գործնականում ոչ մի խաղաղություն էլ չէ: Հընթացս նկատենք, որ ընդդիմադիր ուժերն ու շրջանակներն անխուսափելիորեն պետք է կարողանան հնարավորություն գտնել՝ իրենց ջանքերը համադրելու և Փաշինյանի հիմնական «թեզը» լայն հանրության առաջ մերկացնելու հարցում, առնվազն:

Բայց այս պարագայում խնդիրը նույնիսկ դա չէ, քանզի նորություն չէ, որ ցանկացած հարցում այս իշխանություններն առաջնորդվում են ստի, կեղծիքի, մնաիպուլ յացիայի ու PR-ի տեսանկյունից: Սա կոնկրետ օրինակ է: Մեր դիտարկման թեմայի առումով էական է այն, որ կոնկրետ այս թեմայի ու ընդհանրապես բոլոր թեմաների հետ կապված բոլոր հակադարձումներին, ճշմարտության բացահայտումներին հաջորդում է իշխանական պաշտոնյաների, պատգամավորների, «ֆեյքերի» ու այլևայլ սատելիտների ագրեսիվ ռեակցիան: Ու ամենակարևորը՝ ի՞նչ են անում Փաշինյանն ու իր քարոզիչները (ֆեյք, չֆեյք, էական չէ): Նրանք բոլորին, ովքեր մերկացնում են իշխանական փուչիկ թեզ(եր)ը, համատարած անվանարկում են: Ըստ փաշինյանական, իշխանական քարոզչության, այդ բոլորը պետության թշնամիներ են, բոլորը ժողովրդի թշնամիներ են, բոլորը պատերազմի հրձիգներ են, բոլորը «ռսաշպիոններ» են, «5րդ շարասյուն» են, երկրի, պետության «լավը չուզողներ» են և այլն: Ավելի կարճ. բոլորը վատն են, բոլորը քըխ են, իսկ միակ ու անկրկնելի պուպուշը, խաղաղասերը, պետության ու ժողովրդի մասին հոգ տանողը ՔՊ-ն է, կառավարությունն է, այսինքն՝ մեն-միայն Փաշինյանը (չէ՞ որ նա և՛ կառավարությունն է, և՛ իշխանությունն է, և՛ ՔՊ-ն, դե՝ մնացածը չասենք): Միով բանիվ, միայն Փաշինյանն է ուզում պետության ու ժողովրդի լավը:

Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր «թիմը» խնդիր ունեն բոլորի հետ: Եվ խնդիր ունեն գերազանցապես այն պատճառով, որ մարդիկ, քաղաքական ու հասարակական շրջանակները, խմբերը ընդդիմանում են նրա վարած քաղաքականությանը, եթե, իհարկե, կարելի է տասնամյակներով Թուրքիայի ու Բաքվի փայփայած ծրագրերի ու քայլերի հլու-հնազանդ իրականացումը անվանել քաղաքականություն:

Հպանցիկ դիտարկումն էլ բավարար է դրանում համոզվելու համար:

Տեսեք, Փաշինյանը խնդիր ունի բոլոր ընդդիմադիր ուժերի և կուսակցությունների հետ: Անխտիր բոլորի հետ, բացառությամբ իբր ընդդիմադիր դիրքավորվող, իսկ իրականում իշխանական սատելիտ մի քանի խմբակները: Հասկանում ենք՝ առհասարակ, բնական է, որ, վերջին հաշվով, իշխանությունն ու ընդդիմությունը մշտապես խնդիր ունեն մեկը մյուսի հետ, ու ոչ միայն Հայաստանում: Սակայն խնդիրն այստեղ այն է, թե ինչ որակումներ է տալիս փաշինյանական քարոզչամեքենան, ինչպես է բոլորից թշնամի «կերտում»: Ինչպես է Արցախն ուրացած, հանձնած, արցախցիներին տնազուրկ դարձրած, հազարավոր հայորդիների զոհվելու պատճառ դարձած, պատերազմում պարտված, Հայաստանը անվտանգային լուրջ սպառնալիքների տակ դրած ուժը անսխալականության դիրքերից բոլորին «սխալ հանում»: Ի դեպ, այստեղ հատուկ ընդգծենք, որ ինչքան ազգային ու պետականամետ է անձը, ուժը, այնքան թափով է լինում և հարձակումը: Ասեք, որ շատ խոսուն է:

Մյուս կողմից՝ Փաշինյանը խնդիր ունի խոշոր գործարարների, բարերարների հետ, որոնք հանդես են գալիս ազգային արժեքների և ինստիտուտների պահպանության տեսանկյունից: Եթե այլ բան չլիներ էլ, ապա միայն Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումն ու նրա դեմ քաղաքական հետապնդումը այնպիսի անհերքելի ու ցցուն փաստ է, որ այլ օրինակներ բերել չարժի էլ:

Փաշինյանն ու իր իշխանությունը խնդիր ունեն Հայ առաքելական եկեղեցու հետ, որի դեմ այնպիսի անարգ արշավանք են իրականացնում, որ թշնամիներն անգամ չէին կարող դրա մասին երազել: Ի լրումն, Փաշինյանն ինքզինքը Հայաստանի թիվ 1 ինկվիզիտոր է կարգել, բանուգործ թողած՝ ընկել է հոգևորականների հետևից: Իսկ խնդիր ունի Փաշինյանը ՀԱԵ-ի հետ, որովհետև մեր ազգային ու հոգևոր 1700-ամյա կառույցը բարձրաձայնում է Արցախի հայության անկապտելի իրավունքների մասին, որոնց վերաբերյալ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ծպտուն անգամ չեն հանում:

Ավելին, Փաշինյանն ու ՔՊ-ն խնդիր ունեն իրենց «քաղաքականության» հետևանքով կորսված, աղետի մատնված ու հայաթափված Արցախի՝ սեփական բնօրրանից բռնի տեղահանության ենթարկված հայության հետ: Թերևս այդ է նաև պատճառը, որ փաշինյանական իշխանությունը բացարձակապես ոչինչ չարեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախ՝ չհայտնվի ադրբեջանական գերության մեջ, իսկ հետո էլի ոչինչ չի անում, որ նրանց դուրս բերի այդ գերությունից: Ի լրումն, Փաշինյանի իշխանության վերաբերմունքը Արցախի բռնագաղթած հայության նկատմամբ դուրսմղողական է. արցախահայերին անվանարկում են, վիրավորում, նվաստացնում, սոցիալական աջակցությունը ցուցաբերում են չուզելով, գործնականում մղում են երկրից արտագաղթելու:

Փաշինյանը, առհասարակ, խնդիր ունի ինքնուրույն մտածողություն, քննական ընկալում ունեցող ցանկացած անձի ու շրջանակի հետ, անգամ եթե նման անձ, ինչ-որ հրաշքով, դեռևս գտնվում է իրեն ծափահարող իշխանական կամ քպական միջավայրում: Փաշինյանը խնդիր ունի երկրի պաշտպանության գործում վաստակ ունեցած զինվորականների հետ: Նա խնդիր ունի բոլոր նրանց հետ, ովքեր դերակատարում են ունեցել մեր հաղթանակներում:

Փաշինյանը խնդիր ունի անգամ մարզական հաջողությունների հասած ու երկրի մարզական պատիվը բարձր պահած անվանի մարզիկների հետ: Փաշինյանը խնդիր ունի բոլոր այն խոշոր համայնքների հետ, որտեղ ՔՊ-ին (այսինքն՝ իրեն) մերժել են:

Փաշինյանը թերևս միայն Էրդողանի ու Ալիևի հետ խնդիրներ չունի, բայց դա այլ հարց է:

Հիմնականը. Փաշինյանը երկրի ներսում խնդիր ունի գրեթե բոլորի հետ: Նա խնդիրներ է ստեղծում երկրի ու ժողովրդի, առհասարակ՝ հայության համար: Ու արդեն քիչ է մնում, որ նա ու իր քարոզիչներն ասեն, թե՝ «այս ժողովուրդը լավը չի, տարեք, ուրիշ ժողովուրդ բերեք»:

Սակայն այստեղ էական է այլ բան. եթե (երբ) դու խնդիր ունես բոլորի հետ, ապա բուն խնդիրը դու ես: Սա «հեծանիվ մոգոնել չէ», սա կարող են հաստատել բոլոր հոգեբանները: Այլ մասնագետներ ևս:

Ու չնայած Փաշինյանն ինքը կոչ է անում իրենից ազատվել հեղափոխական ճանապարհով կամ համաժողովրդական ապստամբությամբ, բայց քաղաքական ուժերն ու շրջանակները դեռևս հույս ունեն, որ դա հնարավոր կլինի անել առանց նման ցնցումների, հերթական կամ արտահերթ ընտրություններով: Այո, Հայաստանին, մեր հասարակությանը իսկապես պետք է խաղաղություն: Առնվազն՝ այս 7 տարվա շնչահեղձությունից, հոգեմտավոր աղետից ու տոքսիկացիայից ուշքի գալու, երկրի խարխլված տնտեսությունը վերականգնելու, բանակն արդիականացնելու համար:

Փաշինյանի՝ իշխանության մնալու պարագայում դա բացառված է:

Իսկ առհասարակ, երբ Փաշինյանն ինչ-ինչ խոստումներ է տալիս, չարժե մոռանալ, որ ամբիոնի կամ խոսափողի մոտ պրոֆեսիոնալ մոլորեցնող է ու բազմիցս «բռնվել» է խաբելու մեջ, միշտ խոստացածի, ասածի հակառակն անելու մեջ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Goal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել