Արմավիր քաղաքում գողացված մեքենան ոստիկանները հայտնաբերել են Դիլիջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 6-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում կայանված իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները իրացնելով ստացված տեղեկությունը՝ Դիլիջանի բաժնի ծառայողների և Տավուշի մարզի պարեկների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, գողացված ավտոմեքենայով հանդերձ, Դիլիջանի բաժին են տեղափոխել են արմավիրցի 26-ամյա և դիլիջանցի 22-ամյա երկու երիտասարդի։ Նրանք տեղափոխվել են Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































