Գրետա Թունբերգը կրկին ուղևորվում է Գազա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գրետա Թունբերգի նավատորմը», որով Գրետա Թունբերգի գլխավորած պաղեստինցի կողմնակիցները կրկին փորձելու են հասնել Գազա, կիրակի օրը կանգ է առել Թունիսում։
Ըստ համաշխարհային գործակալությունների՝ Թունիսի մայրաքաղաքի մոտ գտնվող նավահանգստում մեծ բազմություն է հավաքվել «Գրետա Թունբերգի նավատորմին» դիմավորելու համար։
«Մենք բոլորս գիտենք, թե ինչու ենք այստեղ։ Այս ծովի մյուս կողմում իսրայելական մարդասպան մեքենան ցեղասպանություն է իրականացնում, զանգվածային սով տարածում»,- ըստ BBC-ի՝ ամբոխին հայտնել է 22-ամյա Թունբերգը, որը կլիմայի համար պայքարից անցել է Իսրայելի դեմ պայքարի։
Հունիսի սկզբին Թունբերգը և նրա բարեկամներն արդեն փորձել են զբոսանավով ճեղքել Գազայի ծովային շրջափակումը։ Զբոսանավը կալավորվել է, դրանից բոլոր պաղեստինամետ ակտիվիստները, նրանց թվում՝ Թունբերգը, տարվել են Իսրայել, ապա արտաքսվել։
Իսրայելի իշխանությունները Գազա հասնելու և այնտեղ սննդի փոքր խմբաքանակ բերելու փորձը շոու և մարդասիրական օգնության իմիտացիա են անվանել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































