Մայք Թայսոնը կմենամարտի Ֆլոյդ Մեյվեզերի հետ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջազգային բռնցքամարտի փառքի սրահի անդամ, գերծանրքաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն, 59-ամյա ամերիկացի լեգենդ Մայք Թայսոնը հայտարարել է, որ 2026 թվականին մենամարտելու է բռնցքամարտի հինգ տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ։
Թայսոնը հրապարակել է մենամարտի պաստառը և գրել․ «Շուտով»։
Թայսոնը պրոֆեսիոնալ բռնցքամարտից հեռացել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 59 մենամարտ, որոնցում կրել է 7 պարտություն և 44 հաղթանակ տարել նոկաուտով։ Վերջին անգամ լեգենդար բռնցքամարտիկը ռինգ էր դուրս եկել 2024 թվականի նոյեմբերին՝ 27-ամյա բլոգեր Ջեյք Փոլի դեմ, որտեղ պարտվել էր մրցավարների որոշմամբ։
48-ամյա Մեյվեզերը իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2017 թվականին՝ իռլանդացի MMA մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորի դեմ մենամարտից հետո։ Ընդհանուր առմամբ, նա անցկացրել է 50 մենամարտ և բոլորում հաղթել։ Կարիերան ավարտելուց հետո Մեյվեզերը պարբերաբար հանդես է գալիս ցուցադրական մենամարտերում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































