Մահվան ելքով վրաերթ․ Jeep-ը Կոմիտասում՝ ստորգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացուն․ վերջինը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Jeep մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Աութլեթ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է մահը, գրում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանը և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչ Ռուբեն Ներսիսյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որ մինչ նրանց գալը մեծ խցանում էր առաջացել, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը վերականգնվեց։
Դեպքի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, պետի տեղակալներ Արմեն Հովհանիսյանի և Գրիգոր Ավետիսյանի, ինչպես նաև ավագ քննիչ Հենրիկ Սարադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում է վարորդի և մահացածի ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։
Տեսանյութը՝ այստեղ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































