58-ամյա տղամարդը փորձել է ինքնաhրկիզվել Հրապարակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանները Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս նկատել են մի քաղաքացու, ով գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր մոտ եղած բենզինով շիշը բացել է, լցրել ասֆալտին, այրել և փորձել է պառկել կրակի վրա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները կանխել են գործողությունները և նրան տեղափոխել բաժին։ Տղամարդը Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Մ-ն է։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել։



