Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրանք սխալվել էին տղամարդու հարցում. Հասմիկ Վերդյան

ԼԱՅՖ

Օրերս կայացավ Հենրի Քոչարյանի «Զգուշացեք, կանայք են» կատակերգական ֆիլմի պրեմիերան՝ նկարահանված համանուն ներկայացման հիման վրա: Life.panorama.am-ի հետ զրույցում ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Հասմիկ Վերդյանը, պատմել է պրեմիերայից հետո ընկերների արձագանքներից ու կիսվել ֆիլմի նկարահանման հիշողություններով:

««Զգուշացեք, կանայք են» ֆիլմի պրեմիերայից հետո շատ դրական կարծիքներ եմ լսել: Սա թեթեւ, ծիծաղաշարժ ու արկածային ֆիլմ է, որը կարծես թե հանդիսատեսի հավանությանն արժանացավ. ընկերներս ու կոլեգաներս ֆիլմը դիտելուց հետո ցանկություն հայտնեցին եւս մեկ անգամ այն դիտելու, իսկ դա նշանակում է, որ ֆիլմը ստացված է: Բացի այս, ըստ իս, ֆիլմում այնպիսի դերասաններ էին ներգրավված՝ ի դեմս Մերի Մակարյանի, Մարինկա Խաչատրյանի, Հենրի Քոչարյանի, ովքեր այս շրջանում պահանջված են, սիրված, ուստի նրանց սիրելով էլ հանդիսատեսը կսիրի այս ֆիլմը»,- նշեց Հասմիկ Վերդյանն ու ակնարկեց ֆիլմի բովանդակային իմաստի մասին.

««Զգուշացեք, կանայք են» ֆիլմը երիտասարդ նկարչի մասին է, ով միաժամանակ սիրահետում է բազմաթիվ կանանց, չի սիրում գումար ծախսել ու ապրում է իրեն շրջապատող կանանց հաշվին: Սակայն այդ երիտասարդ տղայի ուրախ կյանքը երկար ձգվել չի կարող, քանի որ կանայք, ինչպես միշտ, կարողանում են հաշվեհարդար տեսնել: Ֆիլմի հերոսուհիները երեք շատ տարբեր կանայք են, ովքեր սիրահարվելով, պատրաստ են յուրաքանչյուր խենթության, բայց եւ խաբվելուց հետո պատրաստ են նաեւ վրեժխնդիր լինել իրենց խաբած սիրեկանից: Այս ֆիլմի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ կանայք հաճախ ճիշտ տղամարդկանց չեն սիրահարվում եւ պետք է զգոն լինել, որպեսզի այդ կարեւոր ընտրությունը ճիշտ կատարել: Ֆիլմի երեք հերոսուհիների ընդհանրությունը նրանում էր, որ նրանք սխալվել էին տղամարդու հարցում: Իմ հերոսուհին էլ սփյուռաքայ խելառ մի կին էր՝ Մարիզաբել Կատարենկո անունով, ով մեծահարուստ է, ամուսնացած չէ եւ իր սիրեկանին է պահում, բայց վերջում հասկանում է սխալն ու փոխում ապրելակերպը»,- նշեց դերասնուհին:

Հիշելով «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի նկարահանումները՝ Հասմիկ Վերդյանը նկատեց. «Հիշողություններս շատ բուռն են, որովհետեւ շատ ուրախ նկարահանման օրեր ենք ունեցել: Դերս շատ կարճ ժամանակում կերտեցի, քանի որ ժամանակը շատ չէր՝ ընդամենը չորս օր: Այս ֆիլմի համանուն ներկայացման մեջ ես մարմնավորում էի Լյուսիին, իսկ ֆիլմում Լյուսիից խիստ տարբերվող Մարիզաբել Կատարենկոյին: Նրանք շատ տարբեր էին, բայց ես ողջ դերասանական ունակություններս օգտագործեցի, որպեսզի ցանկալի որակ ստանամ»:

Ի դեպ, Հասմիկ Վերդյանին գարնանային եթերաշրջանում հնարավոր է տեսնենք սիթքոմներից մեկում. «Դեռ չեմ ուզում մանրամասն խոսել, քանի որ ինքս էլ հստակ չգիտեմ՝ որքանով դա իրականություն կդառնա, բայց հեռուստաընկերություններից մեկի կողմից առաջարկ եմ ստացել սիթքոմներից մեկում խաղալու: Իհարկե, ուրախ կլինեմ, որ ամեն բան լավ ընթանա, նաեւ խոստանում եմ, երբ առաջարկը դառնա իրականություն, առաջինը Ձեզ հետ կիսվել»- հավելեց դերասանուհին:

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակ