Կրակոցներ՝ Գորիսի կենտրոնում. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, մետաղե խողովակ, արնանման հետքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու «Լայմ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ ժամին Սյունիքի մարզի բնակիչներ, 23-ամյա Գագիկ Ա․-ն, 21-ամյա Ջոն Գ․-ն, 19-ամյա Արման Ղ․-ն իրենց ընկերների հետ Գորիսի Արցախյան խճուղում «գործող «Լայմ» սուպերմարկետի դիմաց ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել Սյունիքի մարզի բնակիչներ, 21-ամյա Դավիթ Խ․-ին, նրա հորը, 47-ամյա Սասուն Խ․-ին և վերջինիս ընկերներին։
Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ծեծկռտուքի ժամանակ Ջոն Գ․-ն իր մոտ եղած դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել դեպի օդ։
Դեպքի վայր ժամանած քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճ, մետաղյա խողովակ և արնանման հետքեր։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































