Մեդուզաները երկրորդ անգամ մեկ ամսում կաթվածահար են արել Ֆրանսիայի ԱԷԿ-ի աշխատանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի Նորմանդիայում գտնվող Paluel ատոմակայանի աշխատանքը կրկին խաթարվել է՝ ջրային համակարգում հայտնված մեծ քանակությամբ մեդուզաների պատճառով, հայտնում է BBC-ն՝ հղում անելով EDF էներգետիկ ընկերությանը։ Մեդուզաների կուտակումները խցանել են պոմպային կայանի ֆիլտրերը, ինչի հետևանքով մեկ ռեակտոր կանգնեցվել է, իսկ մյուսը՝ կրճատված հզորությամբ է աշխատում։
Միջադեպը հանգեցրել է էլեկտրաէներգիայի արտադրության կտրուկ նվազման՝ 5,2 գիգավատից մինչև 2,8 գիգավատ։ Ներկայումս կայանում ընթանում են վերականգնողական աշխատանքներ, սակայն դրանց ավարտի ժամկետները դեռ հայտնի չեն։
Նմանատիպ դեպք գրանցվել էր նաև մեկ ամսից քիչ առաջ Gravelines ԱԷԿ-ում։ Մասնագետները դա կապում են գլոբալ տաքացման հետ՝ նշելով, որ ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է մեդուզաների արագ բազմացմանը և մեծաքանակ տարածմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































