Իրանը վտարում է Թեհրանից Ավստրալիայի դեսպանին․ ինչու են հարաբերությունները լկարված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը վտարում է Թեհրանից Ավստրալիայի դեսպանին և իջեցնում է Կանբերայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Դիվանագիտական օրենսդրության դրույթներին համապատասխան, Ավստրալիայի գործողություններին ի պատասխան, Իրանի Իսլամական Հանրապետությունը փոխադարձաբար իջեցրել է Ավստրալիայի դիվանագիտական ներկայությունը Իրանում։ Ավստրալիայի դեսպանը վտարվել է Իրանից», - ասել է Բաղային։
Օգոստոսի 26-ին հաղորդվել էր, որ Ավստրալիայի անվտանգության հետախուզական ծառայությունը (ASIO) կապ է հայտնաբերել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Սիդնեյի Բոնդի շրջանում «Lewis Continental Kitchen» հրեական ռեստորանի և Մելբուռնի «Adass Israel» սինագոգի վրա 2024 թվականին տեղի ունեցած հրկիզման միջև։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































