Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերահսկողության տոտալ բացակայության ու ամենաթողության ծանր հետևանքները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների մի զգալի մասը գործում է գազով, որը համեմատաբար ավելի մատչելի է։ Սակայն մեքենաների գազի բալոնների հետ կապված իրավիճակը վերջին շրջանում դարձել է լրջագույն անվտանգության հարց։ Որքան էլ ցավալի է, բայց գազի բալոնների՝ հերթական խոշոր պայթյունի լուրը, որը տարածվում է մամուլում ու սոցիալական ցանցերում, արդեն չի ընկալվում որպես եզակի կամ արտառոց դեպք, այլ, կարծես, դարձել է մեր իրականության մութ ու ցնցող բաղադրիչներից մեկը (ամենաթարմ օրինակը Սարյան փողոցում օրերս տեղի ունեցած պայթյունն է):

Մինչդեռ այս ողբերգական պատահարները, որոնք հաճախ ավարտվում են մարդկային զոհերով, ծանր վիրավորներով ու նյութական մեծ վնասներով, իրենց մեջ պարունակում են բազմաշերտ համակարգային բացեր, որոնց արմատները շատ ավելի խորն են, քան պարզապես տեխնիկական անորակությունը կամ անհատական անփութությունը։ Վերջին 1-2 տարվա, նույնիսկ մի քանի ամիսների վիճակագրությունը, վարորդների շրջանում առկա տրամադրությունները, մամուլում և սոցցանցերում ամեն օր շրջանառվող ահազանգերը վկայում են, որ մեքենաների գազաբալոնային համակարգերի հետ կապված խնդիրը վաղուց դուրս է եկել վերահսկելիության շրջանակից։ Բավական է «թեթևակի» ուսումնասիրել սոցցանցերը, հայտարարությունների կայքերը ու ակնհայտ կդառնա գովազդների, «էստի համեցեք»-ների բազմազանությունը: Այնպիսի տպավորություն է, որ ամեն մեկն իր ավտոտնակում կամ ինչ-որ պատահական տարածքում գազաբալոնային համակարգ է տեղադրում՝ ճոխ PR-ի միջոցով՝ իբրև թե իտալական, լեհական կամ այլ արտերկրյա սարքավորումների կիրառման մասին։ Նախ՝ սովորական քաղաքացու համար դժվար է ստուգել՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրականությանը: Երկրորդ՝ մարդը չի կարող վերահսկել՝ եթե նույնիսկ այդպես է, որքանո՞վ է որակով ու անվտանգ արվել տեղադրումը:

Ըստ այդմ, գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք պետական մարմինները՝ սկսած այս ամենի համար պատասխանատու նախարարությունից, վերջացրած Տեխնիկական անվտանգության տեսչական մարմնով, իրականում պատշաճ կերպով վերահսկում են այս ոլորտը, թե՞ ամեն ինչ թողնված է ինքնահոսի, բիզնեսի ու քաղաքացիների մեխանիկական նախաձեռնողականությանը։ Պետության խնդիրը միայն քաղաքացիներից հարկեր գանձելը չէ, այլ նաև քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով վերահսկողական քայլեր ձեռնարկելը։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ պաշտոնապես զգուշացվեց, ավելին՝ «հիշեցվեց», որ մեքենաների գազաբալոնային համակարգերը ենթակա են պարտադիր տարեկան տեխնիկական ստուգման, հակառակ դեպքում սպասվում են մեծ տուգանքներ։ Սկզբնական շրջանում այդ գործընթացը նույնիսկ որոշակի խուճապ էր առաջացրել, ու մարդիկ ամիսներով հերթերի մեջ էին՝ փորձելով ժամանակին անցնել ստուգում, ձեռք բերել վկայական, որպեսզի պարեկային ծառայությունը չկանգնեցնի, տուգանք չկիրառի և այլն։ Սակայն ժամանակի ընթացքում այս վերահսկողության մեխանիզմը թուլացավ, ինչպես բոլոր ոլորտներում է, ստուգումների պարտադիր բնույթը մոռացվեց, իսկ ոստիկանության կողմից վկայականների ստուգումն ու վերահսկողությունը վերածվեց ձևականության։ Այսօր փաստացի կա իրավիճակ, երբ անգամ այդ ստուգագրերը, որոնք մի ժամանակ համարվում էին անվտանգության նվազագույն երաշխիք, ի վերջո կորցրել են իրենց գործնական նշանակությունը։ Գազաբալոնային համակարգերի տեղադրումն ու շահագործումը դարձել է ազատ ու անկառավարելի ոլորտ, որտեղ որևէ պետական կառույց գործնականում պատասխանատվություն չի կրում կատարվող գործընթացների համար։

Այս անտարբերության ու պատասխանատվության բացակայության ֆոնին անմիջապես մեծանում է անվտանգության սպառնալիքը։ Մեքենաների գազաբալոնային համակարգերի անորակ տեղադրումը, սարքավորումների սպասարկման ցածր մակարդակը, հին ու մաշված բալոնների շահագործումը, տեխնիկական ստանդարտների անտեսումը, անվտանգության կանոնների չպահպանումը հանգեցնում են պայթյունների ռիսկի կտրուկ աճի։ Պայթյունները հաճախ տեղի են ունենում խիտ բնակեցված տարածքներում՝ ավտոտնակներում, բազմաբնակարան շենքերի բակերում, ավտոկայանատեղիներում և այլն, և այլն։ Արդյունքում ոչ միայն մեքենայի սեփականատերն է վտանգի տակ, այլև հարակից բնակիչները, անցորդները, այլոց գույքը, ինչպես եղավ նախօրեին։

Պետության դերն այս իրավիճակում ոչ թե ձևական վերահսկիչ ֆունկցիան է, այլ հստակ կանխարգելմանն ու անվտանգության երաշխավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, ինչի շրջանակներում էլ մեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման ու շահագործման վերահսկողությունը, անվտանգային ստանդարտների սահմանումն ու պարտադիր պահպանումը պետք է դառնան պետական քաղաքականության առաջնահերթություն։ Ցանկացած գազաբալոնային համակարգի տեղադրում պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպությունների կողմից, իսկ սարքավորումներն ունենան որակի միջազգային վկայագիր ու համապատասխանեն անվտանգության բոլոր նորմերին։ Ավելին, պետական վերահսկող մարմինները պարտավոր են իրականացնել ոչ միայն տարեկան ստուգումներ, այլև պարբերական հանկարծակի տեսչական այցեր, հատուկ ռիսկային խմբերի մշտադիտարկում, իսկ անվտանգության կանոնների խախտման դեպքերում կիրառել խիստ պատժամիջոցներ։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կրճատել անկառավարելիության մակարդակը և կանխել հերթական ողբերգական պատահարները։ Սրան գումարած՝ պետք է ուշադրություն դարձնել, որ տարեկան տեխզննման գործընթացը մեծամասամբ կրում է ձևական բնույթ, լավագույն դեպքում ստուգվում են լուսարձակները, արգելակները և վերջ: Սա էլ իր հերթին նոր խնդիրների առջև է կանգնեցնում:

Բացի տեխնիկական վերահսկողությունից, կարևոր է նաև քաղաքացիների իրազեկվածության բարձրացումն ու անվտանգային մշակույթի ձևավորումը։ Այսօր մեծ թվով վարորդներ ու մեքենաների սեփականատերեր պարզապես չեն տիրապետում գազաբալոնային համակարգերի սպասարկման, օգտագործման, վտանգների կանխարգելման վերաբերյալ նվազագույն գիտելիքների։ Անտեղյակությունն ու անտարբերությունը, երբեմն նաև ֆինանսական միջոցների սահմանափակությունը ստիպում են մարդկանց ընտրել էժան ու անորակ ծառայություններ, խուսափել վերահսկողությունից, անտեսել անգամ փոքր դետալները, որոնք կարող են ճակատագրական լինել։ Այս ֆոնին պետական և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական արշավներ, ուսուցողական ծրագրեր, մեդիաարշավներ, որոնք կնպաստեն վարորդների պատասխանատվության, անվտանգության մշակույթի ձևավորմանը։

Գազաբալոնների հարցը Հայաստանում առանձին չի կարելի դիտարկել՝ առանց ընդհանուր տրանսպորտային անվտանգության և արտակարգ իրավիճակների կառավարման համատեքստի։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ևս, որն արդեն իսկ խայտառակ չափերի է հասել, որոշ առումներով պայմանավորված է տեխնիկական անսարքություններով, անորակ գազաբալոններով, հին և անհուսալի մեքենաներով, ինչպես նաև վարորդների անպատասխանատու վարքագծով։

Այս ամենը համալրվում է հրդեհների ռիսկի աճով, որոնք հաճախ ոչ միայն գազաբալոնների պայթյունի կամ տրանսպորտային պատահարների, այլև տարերային աղետների ու բնության անոմալիաների հետևանք են։ Ու այս համատեքստում մտահոգիչն այն է, որ Հայաստանը չունի զարգացած հակահրդեհային արագ արձագանքման համակարգ, ինչը նշանակում է, որ ցանկացած նմանատիպ դեպք կարող է վերաճել մասշտաբային աղետի, եթե չլինի արագ ու արդյունավետ միջամտություն։

Հակահրդեհային կանխարգելման ու արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ևս առկա են համակարգային բացեր։ Հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն տեխնիկական միջոցառումների կիրառում, այլև վաղաժամ մոնիթորինգային համակարգերի ներդրում, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների կիրառում, օրինակ՝ դրոնների միջոցով տարածքների մշտադիտարկում, խելացի ավտոմատ անջատման մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտան արագ մեկուսացնել վտանգի աղբյուրը, նվազեցնել վնասը և ապահովել բնակչության անվտանգությունը։ Ներկայում այսպիսի համակարգերի բացակայությունը կամ սահմանափակ կիրառումը Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր է՝ հատկապես հաշվի առնելով սեզոնային հրդեհների, ուժեղ քամիների, կայծակների հետևանքով առաջացող հրդեհների ռիսկը։

Համակարգային խնդիրների մյուս կարևորագույն կողմը քաղաքացիների իրազեկվածության և արտակարգ իրավիճակներում իրենց դրսևորելու մշակույթի բացակայությունն է։ Հայաստանում դեռևս լայն տարածում չունի արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու, ճիշտ վարքագիծ ցուցաբերելու, պետական մարմինների ցուցումներին հետևելու, ինքնապաշտպանական քայլեր ձեռնարկելու մշակույթը։ Մարդիկ հաճախ անտեղյակ են նույնիսկ հրդեհի դեպքում անհրաժեշտ գործողությունների, տարհանման կանոնների, առաջին օգնության տրամադրման մասին, ինչն էլ մեծացնում է մարդկային կորուստների ու վնասների հավանականությունը։

Այս համատեքստում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության համատեղ ու համակարգված աշխատանքը կարող է էականորեն բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը։ Սակայն դրա համար համալիր ծրագիր է անհրաժեշտ, իսկ այս կառավարության դեպքում նույնիսկ փոքր հարցերը լուծում չեն ստանում, ուր մնաց գլոբալ խնդիրների, համալիր ծրագրերի կյանքի կոչման հույս լինի...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուրբ Էջմիածնում հավատացյալների առջև ցուցադրվեցին քրիստոնեական սրբազան մասունքներըՆեթանյահուն ազգային անվտանգության նոր խորհրդական է նշանակել «Arrow 3» ՀՕՊ համակարգը ստեղծողինԱմառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասինՄեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Բարև, «Ռեա՞լ»․ Լեաուն պաշտոնապես հայտարարել է «Միլանից» հեռանալու մասին Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի Նյուարք քաղաքում միգրացիոն կենտրոնի մոտ անկարգություններ են բռնկվել․ սահմանվել է պարետային ժամԻրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Արևմտյան Ադրբեջան նահանգում հետախուզական սարքավորումների խմբաքանակի առգրավման մասինԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո արդեն վերականգնել է հրթիռային թունելների մեծ մասի մուտքերը. CNNՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Փենսը Թրամփին մեղադրել է պահպանողական սկզբունքներից հեռանալու մեջՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանՀայ ժողովուրդը պետք է զգույշ լինի․ Ալեքսանդր ԼուկաշենկոԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանԼարսը բաց է ԱՄՆ-ն ևս մեկ հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավինՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանԳիտնականները գտել են բույս, որը կարող է դանդաղեցնել մաշկի ծերացումը Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էստոնիայի բնակչության ավելի քան 80%-ը աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. ՀարցումՃապոնիան և Հարավային Կորեան 9 տարվա դադարից հետո կվերսկսեն համատեղ որոնողափրկարարական զորավարժություններըՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել Կարապետյան«Արսենալ»-ի նյարդերը տեղի տվեցին. Բերեզովսկին՝ ՉԼ-ի եզրափակչի մասին Ուժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուն Բոֆորի գրավումից և Լիբանանում գործողության ընդլայնումից հետո հայտարարել է «դրամատիկ շրջադարձի» մասինԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄյանմայում պայթյունի հետևանքով 46 մարդ է զnհվել Մեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել Կարապետյան«Բարսելոնա»-ն խորամանկ ծրագիր է մշակել Ռեշֆորդի տրանսֆերը գնելու համար Չինաստանում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով 5 մարդ է զոհվելԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԵվրամիությունը կարող է սառեցնել ռուսաստանյան նավթի գնի շեմի վերանայումը. BloombergԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԻրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր սերնդի «Rajab 27» արագընթաց մարտական նավակըԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամԿադիրովի որդուն հերթական մեդալն են հանձնելՈւկրաինան IRIS-T նոր կայանք է ստացել՝ Ռուսաստանի շարունակվող հարվածների ֆոնին. ԶելենսկիՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ ԿարապետյանՀայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՏեխասում 8 մարդ մի քանի ժամ մնացել է ատրակցիոնի վրա Պերեսը վերջակետ է դրել Մբապեի և Վինիսիուսի անհամատեղելիության մասին խոսակցություններինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ Զելենսկի